Լրահոս

31.05.2019 12:10

Երիտասարդը փորձել է կանխել ավագ եղբոր ինքնավնասումը, սակայն նա դանակահարել է եղբորը, հետո՝ իրեն

Երիտասարդը փորձել է կանխել ավագ եղբոր ինքնավնասումը, սակայն նա դանակահարել է եղբորը, հետո՝ իրեն

Երեւանում այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան փողոցի շենքերից մեկի բնակարանից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետքերից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորները հարազատ եղբայրներ են՝ 26-ամյա Ա.Կ.-ն և 24-ամյա Ա. Կ.-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա եղբայրը տանը փորձել է ինքնավնասում կատարել, եղբայրը նկատել է և փորձել է կանխել, սակայն ավագ եղբայրը դանակի մի քանի հարված է հասցրել կրտսեր եղբորը, որից հետո ինքնսավնասում է արել։

Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել եղբայրների կյանքը, սակայն նրանք մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։