Լրահոս

31.05.2019 11:25

Նախկին կնոջ ընտանիքի անդամների վրա նռնակներ է նետել (լուսանկար)

Նախկին կնոջ ընտանիքի անդամների վրա նռնակներ է նետել (լուսանկար)

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ եւ վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու եւ ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաեւ 2015թ. ծնված երեխա: Վերջիններս պայթյունի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով:

Նույն օրը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է:

Քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է երկու նռնակ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։