Լրահոս

31.05.2019 10:20

Չոբանքարայի խճուղում մոտ 4 հա խոստածածկույթ է այրվել

Չոբանքարայի խճուղում մոտ 4 հա խոստածածկույթ է այրվել

Մայիսի 30-31-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում՝ 5000 քմ, Միքայելյան փողոցում՝ մոտ 3000 քմ, Սարի թաղում՝ մոտ 3 հա, Շիրակի փողոցում՝ մոտ 5000 քմ, «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղից Գառնի տանող ճանապարհին՝ մոտ 6000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 4300 քմ, Չոբանքարայի խճուղում՝ մոտ 4 հա և ջերմահարվել՝ 11 ծիրանենի, Փարաքար գյուղում՝ մոտ 600 քմ, Մերձավան գյուղում՝ մոտ 3000 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 3000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 3000 քմ, Նորաբաց գյուղում՝ մոտ 4000 քմ, Հայանիստ գյուղում՝ մոտ 2700 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին` մոտ 400 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։