Քաղաքական

30.05.2019 22:05

Համանախագահները ներկայացրել են ԼՂ կարգավորման գործընթացում հետագա որոշակի քայլերի մասին առաջարկներ

Համանախագահները ներկայացրել են ԼՂ կարգավորման գործընթացում հետագա որոշակի քայլերի մասին առաջարկներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շեֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 27-30-ը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ինչպես նշվում է ԵԱՀԿ կայքում, համանախագահները մայիսի 27-ին Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մայիսի 30-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքում էլ նրանք խորհրդակցություններ են անցկացրել ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ:

«Մեր այցելության գլխավոր նպատակը շփման գծում և սահմանում իրավիճակի գնահատումն էր, ինչպես նաև Վիեննայում մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի անցկացրած քննարկումների շարունակությանը հետևելու հնարավորությունը»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Խնդրանքի համաձայն՝ համանախագահները ներկայացրել են կարգավորման գործընթացում հետագա որոշակի քայլերի մասին առաջարկները, այդ թվում և մարդասիրական և անվտանգության միջոցառումները:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ընդունել են առաջիկայում հանդիպելու համանախագահների առաջարկը՝ իրենց հովանու ներքո, և կայանալիք հանդիպման մանրամասների մասին կտեղեկացնեն համապատասխան ժամանակին»,-ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջերս գրանցված զոհերի առնչությամբ և կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել իրավիճակի սրումից խուսափելու համար:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։