Լրահոս

30.05.2019 20:47

Նորամարգում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Նորամարգում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին, պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոց է տեղափոխվել նաև հղի կին, որն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Գինեկոլոգները հսկում են հղիությունը պահպանելու համար»:

Հիվանդանոց է տեղափոխվել նաև մի կին, որին դեռևս վիրահատում են։

Շուշան Հունանյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև փոքր երեխա, որին, սակայն, չեն հոսպիտալացրել և տարել են։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր տեղի է ունեցել պայթյուն, ըստ նախնական տեղեկությունների, ընտանիքի անդամներից մեկը կա՛մ նռնակ, կա՛մ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։