Կարծիք

30.05.2019 18:10


Անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով

Անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով

Հարգելի՛ ընկերներ,
Առավոտյան շուտ արթնացա, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։
Մի քիչ լսելուց հետո փորձեցի իմաստավորել երեկվա իմ օրը՝ 2019 թ․ մայիսի 29-ը։
Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․ Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար։
Ես պետք է ընտրեի կեցվածք նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլե՞յ, թե՞ Ջ․ Բրունո։
Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը՝ չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին։
Հիմա մտորում եմ՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, ո՞րն է քո փրկությունը․․․»։ Ես առայժմ չունեմ այդ հարցի գիտական պատասխանը։ Հոգեբանական առումով՝ երևի թե «հպարտ»։ Նավի մասին մտորում եմ ․․․։

Արթուր Վաղարշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը