Երկրում միակ վարչատարածքային միավորը, որտեղ ոչխարների քանակն ավելացել է, մայրաքաղաք Երևանն է
Ուրեմն, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանն ավելի շատ ալյուր է ներկրել, քան ամբողջ 2017թ. ընթացքում։
Ու ոնց հասկանում եմ ԱՎԾ տվյալների համադրությունից, պատճառը պետք է փնտրել էն փաստի մեջ, որ 2018թ. ցորենի ցանքատարածությունները երկրում կրճատվել են 20 տոկոսով։
Կարելի էր մտածել, որ հայրենակիցները ցորեն չեն ցանում, փոխարենը՝ ցանքատարածությունները վեր են ածել արոտավայրի ու ոչխար են պահում, ինչպես վարչապետն էր հորդորել, բայց արի ու տես, որ ոչխարների գլխաքանակն ինչպես նվազում էր, շարունակում է նույն կերպ նվազել։
Երկրում միակ վարչատարածքային միավորը, որտեղ ոչխարների քանակն ավելացել է, մայրաքաղաք Երևանն է։ Չգիտեմ՝ դուք՝ ոնց, բայց իմ համար դա, այսպես ասած, անզեն աչքով, առանց ԱՎԾ-ի էլ պարզ է։
Բայց ընդունեք, որ սա ոչ մի կերպ չի նպաստում մեր պարենային անվտանգությանը։
Հ.Գ. Պարզաբանումներում խնդրում եմ չպնդեք, որ Ամերիկաներից հայրենակիցների մասսայական ներգաղթի հետևանքով պարենի պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել։ Չասեք, թե չէ կհուզվեմ։
Հ.Հ.Գ. Տվյալները մայիսի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն, 2019թ. հունվար-մարտ» զեկույցից։ Էս անգամ ֆայլերը քաշել պահել եմ։ Բան-ման չփոխեք։
Երկրում միակ վարչատարածքային միավորը, որտեղ ոչխարների քանակն ավելացել է, մայրաքաղաք Երևանն է
Ուրեմն, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանն ավելի շատ ալյուր է ներկրել, քան ամբողջ 2017թ. ընթացքում։
Ու ոնց հասկանում եմ ԱՎԾ տվյալների համադրությունից, պատճառը պետք է փնտրել էն փաստի մեջ, որ 2018թ. ցորենի ցանքատարածությունները երկրում կրճատվել են 20 տոկոսով։
Կարելի էր մտածել, որ հայրենակիցները ցորեն չեն ցանում, փոխարենը՝ ցանքատարածությունները վեր են ածել արոտավայրի ու ոչխար են պահում, ինչպես վարչապետն էր հորդորել, բայց արի ու տես, որ ոչխարների գլխաքանակն ինչպես նվազում էր, շարունակում է նույն կերպ նվազել։
Երկրում միակ վարչատարածքային միավորը, որտեղ ոչխարների քանակն ավելացել է, մայրաքաղաք Երևանն է։
Չգիտեմ՝ դուք՝ ոնց, բայց իմ համար դա, այսպես ասած, անզեն աչքով, առանց ԱՎԾ-ի էլ պարզ է։
Բայց ընդունեք, որ սա ոչ մի կերպ չի նպաստում մեր պարենային անվտանգությանը։
Հ.Գ. Պարզաբանումներում խնդրում եմ չպնդեք, որ Ամերիկաներից հայրենակիցների մասսայական ներգաղթի հետևանքով պարենի պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել։ Չասեք, թե չէ կհուզվեմ։
Հ.Հ.Գ. Տվյալները մայիսի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն, 2019թ. հունվար-մարտ» զեկույցից։
Էս անգամ ֆայլերը քաշել պահել եմ։ Բան-ման չփոխեք։