Կարծիք

30.05.2019 17:50


Փաշինյանի ձեռամբ մեր երկրում ամեն ինչ կորցրել է իր իմաստը

Փաշինյանի ձեռամբ մեր երկրում ամեն ինչ կորցրել է իր իմաստը

Փաշինյանի ձեռամբ մեր երկրում ամեն ինչ կորցրել է իր իմաստը: Իմաստազրկվել են «ժողովուրդ», «ժողովրդավարություն», «հայրենիք», «սեր» և այն հիմնարար հասկացություններ: Այսօր արդեն բանը հասել է նրան, որ իմաստազրկվել ու լրիվ այլ պրիզմայից է ներկայացվում «անցումային արդարադատություն» եզրույթը:
Առհասարակ, դասական առումով նման արդադատություն կիրառում են, որպեսզի հանդարտեցնեն կրքերը և հասարակության մեջ կայունություն հաստատեն: Բայց մեզ մոտ վարչապետի կողմնակիցների շուրթերով հնչում են տեսակետներ ու կոչեր, ըստ որոնց՝ անցումային արդարադատությունը Հայաստանում պետք է քաղաքական հակառակորդների հետ հաշիվներ մաքրելու, պատժիչ գործողություններ իրականացնելու և կատարյալ բռնապետություն հաստատելու նպատակով:
Եթե հանկարծ իշխանություններին հաջողվի առաջ մղել անցումային արդարադատության գաղափարը այն տեսքով, որով իրենք են պատկերացնում, ուրեմն մեր երկրում տիրելու է կատարյալ քաոս, երկու մասի բաժանված, միմյանց ատող հանրային զանգված, քայքայված անվտանգություն, քայքայված տնտեսություն, օրեցօր շարքից դուրս եկող պետական համակարգ:
Սա արդեն հարց է, որ պետք է հուզի բոլոր սթափ մտածող գործիչներին, քանի որ անկախ այն բանից՝ որ քաղաքական ուժի հանդեպ մենք ունենք համակրանք կամ հակակրանք, բոլորս պարտավոր ենք մտածել Հայաստան պետության անվտանգության և վաղվա օրվա մասին:
Եթե այսօր իշխանությունն իրենով է անում դատական համակարգը և դարձնում այն վերահսկվող, նրա հաջորդ քայլը լինելու է ազատ մամուլի վրա հարձակումը:
Վենետիկի հանձնաժողովի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելն արժանացավ բացասական գնահատականի: Բայց չեմ կարծում, թե սեփական իշխանությամբ ինքնամոռաց տարված Նիկոլը դրանից ուշքի գա: Նա ուշքի կգա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը հասկանա, թե ինչ մեծ սխալ է գործել՝ այդ անլուրջ, կիսախելագար մարդուն իշխանության բերելով:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը