Լրահոս

03.04.2010 12:48


ԱՄՆ-ը ողջունում է Վաշինգտոն այցելելու Էրդողանի որոշումը

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ Վաշինգտոնը ողջունում է «Միջուկային գագաթաժողովին» մասնակցելու նպատակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ ժամանելու որոշումը։ «Աքշամ» թերթը գրում է, թե Էրդողանը հայտարարել է, որ այցի շրջանակներում նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և գագաթաժողովին մասնակցող այլ պետությունների ղեկավարների հետ։

 

Այս խորագրի վերջին նյութերը