Կեղտոտ քարոզչական տեխնոլոգիա է կիրառվում՝ կապված Արցախի խնդրի հետ
Քարոզչական կեղտոտ տեխնոլոգիա կա, երբ, իբրև թե, պայքարում են հանուն ինչ-որ խնդրի լուծման, սակայն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց «պայքարով» այդ խնդիրը ավելի խորացնեն:
Օրինակ` որոշ գլոբալիստական կենտրոններ ստեղծում են նացիոնալիստական կուսակցություններ, որոնք, իբրև թե, պայքարում են հանուն ազգային ինքնության ու հանուն ազգային սուվերենության պահպանման, սակայն այդ ամենի մասին բարձրաձայնելուց զատ, սկսում են նաև հակաիրավական հայտարարություններ անել ու քսենոֆոբիա պրոպագանդել, որի արդյունքում, մարդկանց մոտ ազգային գաղափարախոսությունների նկատմամբ բացասական տրամադրություններ են ձևավորվում, քանի որ, այդպիսի բաներ լսելուց հետո, անտեղյակ մարդիկ մտածում են, որ նացիոնալիզմը քսենոֆոբիա է ու մարդու իրավունքների դեմ է ուղղված:
Կամ ինչ-որ խնդրի` իբրև թե հաղթահարելու համար դրա մասին անընդհատ տեղին ու անտեղին բարձրաձայնելով՝ իրականում ավելի են սադրում այդ խնդրի շուրջ եղած կոնֆլիկտային տրամադրությունները, որն էլ հենց իրենց ուզածն է, քանի որ դրա վրա կառուցում են իրենց կարիերան ու բիզնեսը. օրինակ Հայաստանում այդպիսի գործունեությամբ են զբաղվում այն ՀԿ-ները, որոնք, իբր թե պայքարում են հանուն սեռական փոքրամասնությունների իրավունքների, սակայն իրականում անում են ամեն ինչ, որպեսզի ավելի խորացնեն հոմոֆոբիան մեր երկրում, որի արդյունքում իրենց հետագա գործունեության համար ավելի պարարտ հող է ստեղծվում և ավելի շատ փողեր են ստանում այդ ասպարեզում ծրագրեր իրականացնելու համար:
Ինչո՞ւ եմ գրում այս ամենի մասին, այդպիսի մի կեղտոտ քարոզչական տեխնոլոգիա է կիրառվում հիմա՝ կապված Արցախի խնդրի հետ, որոշ անհատներ ու քաղաքական ուժեր, չգիտես թե ինչու, դատարկ տեղում աղմուկ են բարձրացրել Արցախի՝ Հայաստանի մաս լինելու և Հայաստանի հետ միավորվելու գաղափարի հետ կապված: Բանն այն է, որ յուրաքանչյուր շատ թե քիչ մտածելու ունակ հայ, լինի արցախցի, թե ոչ արցախցի, գիտի, որ մեր ազգի վերջնական նպատակը ՄԻԱՑՈՒՄՆ է, և երբ որ ստեղծվի դրա համար բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ, ապա ՄԻԱՑՈՒՄԸ անպայման տեղի կունենա: Բայց արի ու տես, որ ոմանք անում են ամեն ինչ, որպեսզի Արցախի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետությունում մարդկանց միջև այդ թեմայի շուրջ արհեստական դիսկուրս ստեղծեն և, տարբեր տիպի փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով՝ սադրեն անվստահություն և անգամ թշնամանք՝ մարդկանց ուղեղներում իսկապես բաժանարար գծեր անցկացնելու նպատակով:
Այդ իսկ առումով կոչ եմ անում բոլորին զերծ մնալ այդ կարգի ցանկացած քննարկումներից, զերծ մնալ «Արցախը Հայաստանի մարզ» ու էլի այդօրինակ լոզունգներ բարձրաձայնելուց: Մենք ունենք մեկ երկիր, երկու պետություն, որոնք ԴԵ ՖԱԿՏՈ արդեն իսկ ՄԻԱՑԱԾ են կոնֆեդերատիվ, իսկ շատ առումներով՝ նաև ֆեդերատիվ հիմունքներով, մնում է՝ ՄԻԱՑՈՒՄԸ լինի նաև ԴԵ ՅՈՒՐԵ, որի համար հարմար պահը դեռ չի եկել, սակայն անպայման կգա, եթե այդ վայ հայրենասերների կամ միամիտ հայրենասերների գործունեության արդյունքում չխաթարվի մեր միասնությունը, ու թշնամին չօգտվի դրանից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից