Սահմանադրական դատարանի մասին օրենքում` ՍԴ անդամի վարքագծի կանոնները սահմանող 14-րդ հոդվածի 4-րդ կետում, սեւով սպիտակի վրա գրված է` դատավորը պարտավոր է «դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»։ Իսկ ի՞նչ է անում կամ ինչի՞ է ուզում հասնել գործադիր իշխանության մոտ (կամ գործադիր իշխանությանը կից) օրենսդիր իշխանություն աշխատող ներկայիս խորհրդարանի «խունվեյբինական» մեծամասնությունը. հերթով մերժում է նախագահի առաջադրած բոլոր թեկնածուներին մի նպատակով։ Այն է` ամեն գնով (եթե ոչ դռնից, ապա պատուհանից) Սահմանադրական դատարան խցկել «իր» միակ եւ անփոխարինելի թեկնածուին` ԼՏՊ-ի կամ, որ նույնն է, սատանայի «հաստիքային փաստաբան», ո՛չ այնքան իրավաբան, որքան քաղաքական գործիչ` նիկոլալեւոնական ախպերության համոզված կողմնակից Վահե Գրիգորյանին... Իրականությանը բաց աչքերով նայող ցանկացած մեկը հասկանում է, որ «թեկնածուն» ոչ մի կերպ չի տեղավորվում «քաղաքական զսպվածության եւ չեզոքության» շրջանակներում, բայց ո՞վ է հիմա նման մանրուքների վրա ուշադրություն դարձնում։ Ի՜նչ օրենքներ, ի՜նչ Սահմանադրություն, եթե «ժողովուրդը» (Նիկոլի հռչակած «իրավական բարեփոխումները» բառի բուն իմաստով կատաղորեն սատարող 200 հոգանոց «զորախումբը») այդպես է ուզում...
Թեկուզ պոլի փետ լինի, բայց լևոնանիկոլական լինի
Սահմանադրական դատարանի մասին օրենքում` ՍԴ անդամի վարքագծի կանոնները սահմանող 14-րդ հոդվածի 4-րդ կետում, սեւով սպիտակի վրա գրված է` դատավորը պարտավոր է «դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն»։
Իսկ ի՞նչ է անում կամ ինչի՞ է ուզում հասնել գործադիր իշխանության մոտ (կամ գործադիր իշխանությանը կից) օրենսդիր իշխանություն աշխատող ներկայիս խորհրդարանի «խունվեյբինական» մեծամասնությունը. հերթով մերժում է նախագահի առաջադրած բոլոր թեկնածուներին մի նպատակով։
Այն է` ամեն գնով (եթե ոչ դռնից, ապա պատուհանից) Սահմանադրական դատարան խցկել «իր» միակ եւ անփոխարինելի թեկնածուին` ԼՏՊ-ի կամ, որ նույնն է, սատանայի «հաստիքային փաստաբան», ո՛չ այնքան իրավաբան, որքան քաղաքական գործիչ` նիկոլալեւոնական ախպերության համոզված կողմնակից Վահե Գրիգորյանին...
Իրականությանը բաց աչքերով նայող ցանկացած մեկը հասկանում է, որ «թեկնածուն» ոչ մի կերպ չի տեղավորվում «քաղաքական զսպվածության եւ չեզոքության» շրջանակներում, բայց ո՞վ է հիմա նման մանրուքների վրա ուշադրություն դարձնում։
Ի՜նչ օրենքներ, ի՜նչ Սահմանադրություն, եթե «ժողովուրդը» (Նիկոլի հռչակած «իրավական բարեփոխումները» բառի բուն իմաստով կատաղորեն սատարող 200 հոգանոց «զորախումբը»)
այդպես է ուզում...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից