Մեկնաբանություն

30.05.2019 11:35


Անթրաշամանուկը և մյուսները (տեսանյութ)

Անթրաշամանուկը և մյուսները (տեսանյութ)

«Թավշյա» հեղափոխության միջոցով իշխանության եկան թրաշամանուկները։ Նրանք հիմնականում զավզակ են։ Շատախոս ու դատարկախոս։

Որքան շատ է դատարկությունը, այնքան շատ է խոսում միջին վիճակագրական թրաշամանուկ–իշխանավորը։ Մեջները, սակայն, «շուստրիներն» էլ կան։ Քիչ են, բայց կան։

Այդ «շուստրիներն» այնքան խելք չունեն, որ նորմալ բաներ ասեն կամ անեն, բայց այնքան «ֆայմ» ունեն, որ զավզակություն չանեն ու լռեն։ Սրանք առաջնորդվում են հայտնի կարգախոսով՝ «Լո՛ւռ մնա, խելացու տեղ կանցնես»։

Այդ «շուստրիներից» մեկը փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանն է։ Դեմքի խելացի և ինժեներ–բալա արտահայտությամբ ու ներքին դատարկությամբ սույն անթրաշամանուկը (սա այնքան «շուստրի» է, որ թրաշվել է, որպեսզի այդ հարցում էլ տարբերվի իր թիմակիցներից) ո՛չ գվվում է, ո՛չ բվվում։ Բայց դատելով ամենից՝ ինքն իրեն լուրջ մարդու տեղ է դնում։ Եվ ինչո՞ւ չպետք է դնի։

«Եթե Նիկոլի պես մեկը դարձել է վարչապետ, ապա ինչո՞ւ ես նույնը չեմ կարող անել»,– մտածում է Ավինյան Տիկոն ու թրաշվում։

Ասում են՝ սույն ամլիկ գառի տեսքով Տիգրանը գլխավորում է այն կաբինետներից մեկը, որի մասին ասուլիսում ակնարկում էր «ժողովրդի» վարչապետը, թե բա՝ ես գիտեմ այն կաբինետները, որտեղ իմ դեմ դավադրություններ են հյուսվում։

Թե ինչ արժանիքների ու կարողությունների հաշվին է Ավինյանը դարձել փոխվարչապետ, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ հեղափոխության օրերին նա Նիկոլի ջրի շիշն էր երբեմն բռնում, երբ մյուս ջրի շիշ բռնողը զբաղված էր լինում ռազմավարական նշանակության այլ բան բռնելով։ Բացի այդ՝ Ավինյանը հեղափոխության օրերին քայլել է, ասուլիսների ժամանակ մամլո խոսնակի դեր է կատարել ու ... լռել է։ Բայց հենց խոսում է, անմիջապես զգացվում է, որ դատարկախոսների թիմից է։

Այս լռակյաց անթրաշամանուկը, պարզվում է, նաև բուրժույսկի կայֆերի սիրահար է ու ինքնահաստատման լուրջ խնդիր ունի։ Տեսնել էր պետք այս սրբխեչի ուլ հիշեցնողի դեմքը, երբ հեղափոխական Լֆիկ Սամոն «Բենթլի» հովանոցը փոխանցեց, որպեսզի պահեն ինքն իրենից գոհ քայլող Տիգրան Ավինյանի գլխավերևում։

Ըստ ամենայնի՝ «զոնտիկը» և՛ թրաշամանուկների, և՛ անթրաշամանուկների, և՛ նրանց կանանց թույլ կողմն է։ Սրանք սիրում են, որ իրենց գլխին «զոնտիկ» պահեն, իրենց տանեն պատիվ տան, իրենք ուտեն–խմեն, ման գան։ Իսկական հեղափոխականը հենց այդպիսին է լինում՝ գազարի մուրաբա ուտող, խաշից հետո տրջիկ տվող, կապիկություններ անող, զույգ թշերով ծամող, «Բենթլի» ֆիրմայի հովանոցի տակ կանգնող, ամլիկ դեմքով, Լֆիկի հետ տնտեսական հեղափոխություն անող և ուղիղ եթերում գղտացող։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը