Քաղաքական

30.05.2019 11:30

«Ազգային օրակարգ»-ը ողջունում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից դրսևորած բարեփոխումերի պատրաստակամությունը

«Ազգային օրակարգ»-ը ողջունում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից դրսևորած բարեփոխումերի պատրաստակամությունը

Ս․թ․ մայիսի 19-ին «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատապարտելով պետության մեջ իշխանության տարբեր ճյուղերի միջև հակակշիռների գործող համակարգի տապալմանն ուղղված հնարավոր քայլերը, որոնք այնուհետև դրսևորվեցին իշխող ուժի կողմնակիցների կողմից դատարանների աշխատանքը խափանող գործողություններով։ Այդ իրադարձություններից հետո Հայաստանի հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովը մայիսի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է դատարանների աշխատանքը խոչընդոտող գործողությունները և կոչ արել ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող հայտարարություններից։ Միևնույն ժամանակ այդ հայտարարության մեջ կարևորվել է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ դրանք համարելով իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը, կողմնակից լինելով Հայաստանում դատական իշխանության համակարգային արդիականացմանը, ողջունում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից դրսևորած բարեփոխումերի պատրաստակամությունը, և կոչ է անում քաղաքական ուժերին և մասնագիտական հանրությանը անցնել դատական վերափոխումների համապարփակ հայեցակարգի մշակման, ինչպես նաև դրա հիման վրա դատական իշխանության անկախության, դատական ու իշխանության մյուս ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների հարաբերակցության հստակեցման, դատական համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքի զարգացման վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լայն հանրային քննարկման։

Մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում մասնակցել այս գործընթացին, և համագործակցել համակարգային իրավական բարեփոխումներում շահագրգիռ կառուցողական ուժերի հետ։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։