Քաղաքական

29.05.2019 20:45

ԱԺ նախագահը երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ է համարում (տեսանյութ)

ԱԺ նախագահը երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունն աբսուրդ է համարում (տեսանյութ)

Երբ լրագրողներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցրին՝ վարչապետը մասնակցելո՞ւ է Կառավարության հետ հարցուպատասխանին, նա զարմացավ՝ նշելով՝ վարչապետը Հայաստանում չէ, ինչպե՞ս մասնակցի։

Սակայն լրագրողները հիշեցրեցին՝ ժամանակին, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երկրում չէր և մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրն ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ կետում գտնվել չի կարող»:

«Օրենքի աբսուրդ մեկնաբանություն է, ժողովուրդ ջան, եթե կառավարության որևէ անդամ, այդ թվում` նաև վարչապետը, երկրում չէ, ապա նա, իհարկե, չի կարող գալ այստեղ: Ես Փաշինյանի այդ հայտարարության կոնկրետ դրվագն ու կոնտեքստը չեմ հիշում: Եթե մարդը երկրում չէ, գործուղման մեջ է, ո՞նց կարող է գալ»,-նշեց Արարատ Միրզոյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։