Լրահոս

03.04.2010 11:15


Դավութօղլու. «Պատմություն գրելու համար խորհրդարանները հարմար վայրեր չեն»

Իտալական «L'Espresso» օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, թե Մերձավոր Արևելքում միջուկային զենք չպետք է լինի։

-Ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ որևէ այլ երկիր չպետք է տիրապետեն միջուկային զենքի։ Միջուկային զենք Մերձավոր Արևելքում չպետք է լինի,-ասել է նա։

Դավութօղլուն անդրադարձել է նաև Իսրայելի հետ հարաբերություններին։

-Մինչև 2008-ը Իսրայելի հետ եղել են լավ հարաբերություններ։ Դրանք վատացել են այն բանից հետո, երբ Իսրայելը Գազայում ռազմական գործողություններ սկսեց։ Դա սխալ էր նրանց կողմից։ Մենք էլ ճիշտ չենք համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն որոշումը, թե պետք է շարունակել Արևելյան Երուսաղեմում հրեական բնակավայրերի կառուցումը,-ասել է նա։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Շվեդիայի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված փաստաթղթերին՝ Դավութօղլուն նշել է, թե պատմություն գրելու համար խորհրդարանները հարմար վայրեր չեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը