Կարծիք

29.05.2019 17:30


Կարո՞ղ ենք ենթադրել, որ Աննա Հակոբյանը համաձայնվում է ադրբեջանցու հետ

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Աննա Հակոբյանը համաձայնվում է ադրբեջանցու հետ

Աննա Հակոբյանը, ի պատասխան լրագրողի հարցին, ասաց, որ Ղազախստանում ադրբեջանցի լրագրողի կողմից իրեն հղված հարցը սադրիչ չի համարում, և որ դա նորմալ հարց էր:
Հիշեցնեմ, որ ադրբեջանցի լրագրողն Աննա Հակոբյանին հարցրել էր՝ «Դուք խաղաղության մասին եք խոսում, մինչդեռ ձեր որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, իսկ վարչապետ Փաշինյանն էլ Լեռնային Ղարաբաղում շուրջպար է բռնում»:
Եթե Աննա Հակոբյանն այս հարցը նորմալ է համարում, ուրեմն կարո՞ղ ենք ենթադրել, որ ինքը համաձայնվում է ադրբեջանցու հետ, և, նրա տրամաբանությամբ առաջնորդվելով, գտնում է, որ իր որդին Արցախում ծառայելու իրավունք չունի, իսկ ՀՀ Վարչապետն էլ, իր հերթին, իրավունք չունի այցելել այնտեղ:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը