Մեկնաբանություն

29.05.2019 16:40


Ալենն ու «Էլենը»

Ալենն ու «Էլենը»

Քայլարածների տանը կռիվ է ընկել: Թեման շահումով խաղերն են: Մոտիվացիան՝ փողը: Մնացածը դեմագոգիա է:

«Մաուգլի» մուլտֆիլմի սիրահար և պերսոնաժներից մեկին հիշեցնող Ալեն Սիմոնյանը լոբբինգ է անում «Վիվառոյի» օգտին, իսկ հեղափոխական-«ախռաննիկ»-պատգամավոր-պիժոն Հայկ Սարգսյանը՝ «Գուդվին»-ի:

Ալենն ուզում է, որ «Վիվառոն» փաստացի մոնոպոլիստ դառնա, իսկ Էլենը, ներեցեք, Հայկը ուզում է, որ քրեական հեղինակության հետ կապվող «Գուդ վինի» վիճակը չվատանա:

Ալենն ուզում է խաղամոլությունը պահել բացառապես «օն լայն» հարթակում, քանզի այդտեղ ուժեղ է «Վիվառոն», իսկ Հայկն ուզում է, որ «օֆֆ լայնում» էլ մարդիկ խաղադրույքներ կատարեն, քանզի «Գուդվինն» «օն լայնում» թույլ է:

Ալենն ու Էլենը, ներեցեք, Հայկը, ոչ թե հանրային շահի հարց են լուծում, այլ իրենց ընկերների լոբբինգն են անում՝ ենթադրաբար, ոչ առանց անձնական շահի: Իհարկե, փաթեթավորումն արվում է հանրային շահի մասին թմբկահարմամբ, բայց դա ժանրի կանոնների շրջանակներում է:

Փաստորեն, երբ քայլարածները հայտարարում են, թե իրենց ընդդիմություն պետք չէ, քանզի իրենք իրենց ներսից և՛ իշխանություն են ծնում, և՛ ընդդիմություն, սա նկատի ունեին, երբ Ալենը կողմ է, իսկ Էլենը, ներեցեք, Հայկը՝ դեմ, կամ հակառակը: Մնում է միայն պարզել, թե Ալենից ու Էլենից Հայկից ով է իշխանություն, իսկ ով՝ ընդդիմություն:

Նիկոլ Փաշինյանն այս դեպքում ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն: Նա «ժողովրդի» վարչապետ է աշխատում: Իսկ դա նշանակում է, որ տեսակետ չունի: Նրա գլխում բազմակարծություն է: Իսկ գլխում առկա բազմակարծությունը գիտեք, թե ինչի նշան է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը