Քաղաքական

29.05.2019 16:35

«Բավական է Հենրիխ Մխիթարյանի մի այց Բաքու, որ ցույց տա՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

«Բավական է Հենրիխ Մխիթարյանի մի այց Բաքու, որ ցույց տա՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի». Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Ադրբեջանը փաստացի մեծ գումարներ է ծախսում իր միջազգային իմիջը որպես տոլերանտ, բազմազգ, ժողովրդավար ընկալելի երկիր դարձնելու համար, բայց միշտ գտնվում է հայերի հետ կապված որևէ միջադեպ, որը ջուրն է գցում այդ ամբողջ աշխատանքը։

Այս մասին ասօր լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Բաքվում կայանալիք Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի հիմնավորված բացակայությանը։

Ադրբեջանագետը կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրավացի էր, որ չմեկնեց Բաքու։

«Առաջին դեպքը չէր, որ Մխիթարյանը պետք է գնար Բաքու խաղալու ու չի գնացել»,- հիշեցրեց նա։

Էլիբեգովան ընդգծեց, որ վերջին ժամանակներում Ադրբեջանն ու Հայաստանը շեշտում են, որ պետք է հասարակություններին պատրաստել խաղաղության ու իջեցնել իրար հանդեպ ագրեսիվ դրսևորումները, «բայց բավական էր Հենրիխ Մխիթարյանի այցի թեման Բաքու, որ ցույց տա՝ դա բացարձակ սուտ է, ու Ադրբեջանը որևէ կերպ խաղաղության ու երկխոսության չի պատրաստվում, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի»։

Հիշեցնենք՝ Բաքվում այսօր կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» ու «Արսենալի» միջև։ «Արսենալը» պաշտոնապես մայիսի 21-ին հայտարարեց, որ Մխիթարյանը չի մեկնի Բաքու։

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները, բայց նրա և նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո որոշել ենք, որ Միկին չի մեկնի թիմի հետ Բաքու»,- նշվում էր «Արսենալի» տարածած հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։