Սվիտալսկին Հայաստանում լուծում է իր երկրի տապալված ռեֆորմի վրե՞ժը
Մեր երկրում ընթացող դատաիրավական զարգացումերի վերաբերյալ միջազգային կառույցների սառը և սթափեցնող հայտարարությունների ֆոնին տարբերվում էր Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունները, որտեղ նա մոռացել է անդրադառնալ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելուն: Առաջիկայում իր առաքելությունը մեր երկրում ավարտող և Հայաստանից հեռացող ԵՄ դեսպանը, իհարկե, վերջում ավելացրել է, որ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի՝ պարտավորություններին, միջազգային հանձնառությանը համապատասխան:
Կարևոր է հասկանալ Սվիտալսկու դրդապատճառները։
Ուզում եմ բոլորիս, այդ թվում դեսպան Սվիտալսկու ուշադրությունը հրավիրել դատաիրավական այն ճգնաժամի վրա, որ առկա է իր հայրենի երկրում՝ Լեհաստանում, և որ Սահմանադրության և միջազգային չափանիշների անտեսումը դատաիրավական համակարգում բերել է Լեհաստան-ԵՄ հարաբերությունների էական լարման: 2015թ. դեկտեմբերին Լեհաստանում սկսվեց ճգնաժամ ՍԴ-ի (տրիբունալ) շուրջ՝ սկզբում դատավորների ընտրության, իսկ ավելի ուշ ՍԴ մասին օրենքում փոփոխությունների հետ կապված: Այս օրինագիծը որակվեց որպես դատարանների անկախության վերացման ճանապարհին կատարած քայլ։ Լեհաստանի ՍԴ-ը հակասահմանադրական ճանաչեց ՍԴ-ի մասին օրենքում կատարված փոփոխությունները, սակայն Լեհաստանի կառավարությունը հրաժարվեց ճանաչել ՍԴ-ի այս որոշումը: Վենետիկի հանձնաժողովը գտավ, որ Լեհաստանի ՍԴ-ի աշխատանքն արգելափակված է համապատասխան օրենքում արված փոփոխություններով, և որ ՍԴ-ի մասին օրենքի փոփոխությունները կաթվածահար են անում դատարանի աշխատանքի արդյունավետությունը և խաթարում ԵԽ բոլոր երեք հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն: Լեհական իշխանությունները 2016-2018թթ. ընդունեցին 13 օրենք դատական բարեփոխումների շրջանակներում, որոնք ԵՄ կարծիքով՝ խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։ ԵՄ-ն սկզբնական շրջանում որոշակի համբերատարություն էր ցուցաբերում Լեհաստանի իշխանությունների հանդեպ՝ միգուցե նաև հուսալով, որ նրանք շատ հեռու չեն գնա այդ ոլորտում:
2018թ. օգոստոսին ԵՀ-ն Լեհաստանի իշխանություններին տվեց մեկ ամիս՝ ԵՄ պահանջներին համապատասխան դատական բարեփոխումներ անցկացնելու համար և ակտիվացրեց Լեհաստանի հանդեպ ընթացակարգի երկրորդ փուլը՝ Վարշավային տալով «Գերագույն դատարանի մասին լեհական օրենքի վերաբերյալ փաստարկված եզրակացություն»։ ԵՀ-ի կարծիքով՝ 13 օրենքները, որոնց լեհական իշխանությունները վերջին երկու տարում ընդունել էին դատական բարեփոխումների շրջանակներում, խաթարում են իրավունքի գերակայության սկզբունքներն ու քաղաքական իշխանություններին տալիս են դատական իշխանությունների նկատմամբ վերահսկողություն։ 2018թ. դադարեցվեց Լեհաստանի անդամակցությունը Դատական իշխանության հարցերով խորհուրդների եվրոպական ցանցին (ENCJ)։ ENCJ-ի ղեկավար խորհուրդը կազմակերպության անդամներին առաջարկել էր կասեցնել Լեհաստանի անդամությունը «հիմնական չափանիշներին չհամապատասխանելու համար, այն է՝ օրենսդիր ու գործադիր իշխանությունից անկախ լինելը»։ Անկախ դատարանի ապամոնտաժմամբ Լեհաստանը փաստացիորեն իրեն հակադրեց այն իրավական համակարգի հիմքերին, որին այդքան երկար փորձում էր ինտեգրվել։ Թեև 2018թ. նոյեմբերին Լեհաստանի իշխանությունները զիջման գնացին Գերագույն դատարանի բարեփոխման հարցում, սակայն դատական ոլորտի բարեփոխումների կապակցությամբ խնդիրները շարունակում են մնալ, ինչը նշանակում է, որ Լեհաստան-ԵՄ հարաբերությունները շարունակում են զարգանալ լարվածություն պայմաններում։
Ամփոփում
Հեռացող դեսպան Սվիտալսկին, ի տարբերություն միջազգային մյուս կառույցների, «չնկատելով» դատական համակարգի նկատմամբ ճնշումների անթույլատրելիությունը, ըստ էության մեսիջ է ուղղում ԵՄ-ին՝ իր երկրի, Լեհաստանի դատաիրավական բարեփոխումների հանդեպ որդեգրած կոշտ վերաբերմունքի համար։ Հեռացող դեսպան Սվիտալսկին 2-3 ամիս հետո չի էլ հիշելու Հայաստանի մասին, և այն մասին, թե ինչ լարվածություն կառաջանա Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Դա ընդամենը կլինի նրա կարիերայի անցյալից մի դրվագ։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»