Անտառի արքա Արջը որոշում է ընտրություններ կազմակերպել, որպեսզի հարևան անտառների կենդանիները իրեն չմեղադրեն անօրինականության մեջ։ Իրեն հարմար սահմանադրություն է կարում, նշանակում հավատարիմ ընտրական հանձնաժողով, գայլին նշանակում ոստիկանապետ, շակալին՝ դատախազ, այծին՝ դատավոր, ու սկսվում է թեկնածուների առաջադրումը։ Արջը մտածում է, որ ոչ ոք չի համարձակվի իրենից բացի այլ թեկնածու առաջադրել։
Բոլորն արջի թեկնածությունն են պաշտպանում, բայց հանկարծ մի համարձակ մուկ վեր է կենում և ասում, որ ինքն է ուզում նախագահ դառնալ։
Բոլորը ծիծաղում են, բոլորից բարձր արջն է ծիծաղում, սակայն մուկը մոտենում է ամբիոնին ու ասում.
-Եթե ես չդառնամ նախագահ, անտառն այլևս նախագահ չի ունենալու, ես կոչ կանեմ անտառի բոլոր մկներին արտագաղթել մոտակա գյուղը։ Այնտեղ ուտելիքը շատ է, իսկ մեզ միայն կատուն կարող է անհանգստացնել։
Կենդանիները լրջանում են։ Նապաստակները մտածում են, որ այսուհետ թիրախում հիմնականում իրենք են լինելու, բուն մտածում է, որ սովից կմեռնի, եղնիկները, մուֆլոններն ու առնետները հասկանում են, որ մկները շատվոր են, ու նրանց բացակայությունն իրենց կյանքը մղձավանջի կվերածի։
Անտառում մկները Մկնիկի պաստառներով ցույցեր ու երթեր են սկսում։ Երկու օր անց նրանց են միանում մյուս կենդանիները, անգամ՝ գայլն ու շակալը։
Հարևան անտառներում անհանգստություն է սկսվում, սկսում են վախենալ, որ անկարգություններն իրենց մոտ էլ կտարածվի։
Հարևան անտառների նախագահները՝ առյուծը, արծիվը, հովազը արջից պահանջում են միջոցներ ձեռք առնել, սակայն արջն անզոր է։ Նա հրովարտակ է տարածում, որ քաջ Մկնիկը ճիշտ է, ինքը՝ սխալ, ու որոշել է թոշակի անցնել։
Մկնիկը դառնում է նախագահ։ Արծիվը, հովազը, առյուծը շնորհավորում են մկնիկին։ Անտառը ոգևորությամբ պատրաստվում է նոր կյանքի։
Անցնում են ամիսներ, սակայն անտառում ամեն ինչ մնում է նույնը։ Կենդանիները շարունակում են ուտել մկներին։
Մկները հավաքվում են ու երթով գնում Մկնիկի մոտ բողոքելու։
Ցույցերին մասնակցած մի հեղափոխական մուկ, ճեղքելով նախագահի թիկնապահների ստվար շարքերը, մոտենում է նախագահ մկնիկին և ասում.
-Ցեղակի՛ց, մենք պայքարել ենք քո համար, արել՝ ինչ ասել ես, սակայն մեր կյանքում ոչինչ չի փոխվել, մեզ ով բռնում՝ ուտում է, մեր հույսերը կորել են։
Մկնիկը, լսելով այդ դառը ճշմարտություը, շատ է մտահոգվում, աչքերը լցվում են արցունքներով ու մի կերպ արտաբերում է.
-Հարազատնե՛րս, ես համակարգի դեմ անզոր եմ. սահմանադրությունը ես չեմ գրել։ Բնության օրենքների դեմ անգամ ես եմ անզոր։ Ես չէի խոստացել, որ ձեզ այլևս չեն ուտելու, ես վերականգնում էի համակարգի հանդեպ անտառի վստահությունը։ Ես ձեզ սիրում եմ։
Նոր անտառի ասքը. հին արևելյան պատմություն

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից