Լրահոս

28.05.2019 13:25

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում

Մայիսի 28-ին, 29-31-ը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 28-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։