Քաղաքական

28.05.2019 12:46

Կա ընտրովի արդարադատություն. Քոչարյանի դեմ գործը ապացույցն է. Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)

Կա ընտրովի արդարադատություն. Քոչարյանի դեմ գործը ապացույցն է. Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)

Կարծում եմ՝ մեր մտահոգությունները տեղ հասան: Factor.am-ի հարցին ի պատասխան անդրադառնալով Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և իշխանության «դեղին քարտ» ցույց տալուն՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Վստահ եմ՝ Դուք էլ ականատես եղաք, որ թեև ասում եք՝ կտրուկ, բայց ամբողջ կոչն այդպիսին չէր: Դրանում կար նաև դրականը, որ մենք բացառում ենք անցյալի վերադարձը, որ այս իշխանության հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է, որովհետև պատեհություն ունենք՝ որոշ հոռի բարքեր վերացնելու Հայաստանից: Եվ այդ ուղղությամբ մենք պատրաստ ենք գործակցելու իշխանության հետ»,-ասաց ՀՅԴ ղեկավարը:

Դիտարկմանը՝ այսինքն «կարմիր գիծը», ըստ ՀՅԴ-ի, այսօրվա իշխանությունը դեռ չի անցել, Հակոբ Տեր-Խաչատուրյանն արձագանքեց. «Եթե անցներ, հավանաբար՝ «կարմիր քարտով» հանդես կգայինք: Բայց խնդիրն այն է, որ լրջության ժամանակն է՝ այն իմաստով, որ այս մեկ տարվա ընթացքում ավելի մեծ ակնկալիքներ ուներ ժողովուրդը նոր իշխանությունից»:

ՀՅԴ Բյուրոյի ղեկավարը նաև կարծում է, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն կա, և Ռոբերտ Քոչարյանի գործը դրա ցայտուն օրինակն է:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։