Քաղաքական

28.05.2019 12:40

«Եթե Ոստիկանությունը բռնություն է գործադրել, չի նշանակում՝ տարիներ անց պիտի վեթինգի ենթարկել». Վ. Օսիպյան (տեսանյութ)

«Եթե Ոստիկանությունը բռնություն է գործադրել, չի նշանակում՝ տարիներ անց պիտի վեթինգի ենթարկել». Վ. Օսիպյան (տեսանյութ)

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դատարաններն արգելափակելու ակցիան շտապ հավաք է համարում: Այս մասին Օսիպյանն ասաց Սարդարապատում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե իր գնահատականը, որ այդ ակցիան ինքնաբուխ էր, քննադատությունների առիթ է դարձել:

«Շտապ հավաք էր: Ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք»,- ասաց ոստիկանապետը: Լրագրողների դիտարկմանը, որ ակցիան անցկացվեց վարչապետի հորդորով, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ինչ կապ ունի՝ ում կողմից էր: Հավաքների ազատության մասին օրենքում նշված չի՝ վարչապետը կամ դուք իրավունք ունեք կամ չունեք: Շտապ հավաքը մնում է շտապ հավաք»:

Անդրադառնալով ոստիկանության կողմից կիրառված բռնությունների և ոստիկանների նկատմամբ վեթինգի կիրառման մասին հարցին՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Եթե պահի տակ բռնություն է գործադրել, այնպես չի, որ պետք է ամիսներ, տարիներ անցնեն և վեթինգի ենթարկվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։