Կարծիք

28.05.2019 12:20


Կհամարձակվե՞ն «անցումային արդարադատություն» կիրառել «ոչ անհայտ տիկնոջ» հիմնադրամին գումար «վճարողների» նկատմամբ

Կհամարձակվե՞ն «անցումային արդարադատություն» կիրառել «ոչ անհայտ տիկնոջ» հիմնադրամին գումար «վճարողների» նկատմամբ

Եվս մեկ անգամ արդեն իսկ չարչրկված` անցումային արդարադատության մասին. Կառավարությունն ամեն գնով փորձում է կյանքի կոչել այդ հանձնառությունը: Տարբեր, այդ թվում եւ՝ խորհրդարանական հարթակներում արդեն իսկ քննարկվել են հիմնախնդրի քաղաքական, իրավական նպատակահարմարությունները: Չի խոսվել, սակայն, ամենակարևորներից.
1. Երկրում, ուր անցումային արդարադատության ծխածածկույթի տակ դե-ֆակտո իրականացվելու է ընտրովի վեթթինգ, ինչի մասին անգամ իշխանական թիմում են արձանագրում`պահանջելով համակարգային մոտեցում խնդրին, հատվածական նման մոտեցումը հանգեցնելու է ոչ թե արդարադատության իրականացման, այլ դատարանների ու դատավորների տոտալ ճնշման, ինչն էլ իր հերթին ու անպայմանորեն իր պրոյեկտումն է ունենալու բիզնես միջավայրի, սպասվող «ներդրումների» վրա` երկրի արդարադատության համակարգի նկատմամբ առանց այն էլ առկա անվստահության պատճառով: Օտարերկրյա «ներդրողների» համար առանց այս գլխացավանքի էլ ներդրումային միջավայրը ռիսկային է քաղաքական տուրբուլենտության պատճառով:
2. Կառավարության «թռիչքաձեւ» տնտեսական զարգացման՝ առանց այն էլ ուրվականի վերծավող «տեսլականը» կտորպեդահարվի խիստ անորոշ ժամկետով:
3. Տեղացի ներդրողներն էլ կնախընտրեն չշտապել, համբերել, տեսնել` ով ով է, ինչն ինչոց է:
Հ.Գ. Ի դեպ, հիպոթետիկ, սակայն ռեալ մի հարցադրում.
-Արդյոք այս պրոյեկտի հեղինակները կհամարձակվե՞ն «անցումային արդարադատությունն» առաջիններից մեկը կիրառել «ոչ անհայտ տիկնոջ» հիմնադրամին պարտաճանաչ գումար «վճարողների» նկատմամբ . . .

Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը