Փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել
Վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Փաշինյանին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթինգի» իրականացմանը:
Կարդում եմ տեքստի վերաբերելի հատվածը. «Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»։
Ո՞ւր է, որ պատրաստակամություն է հայտնել աջակցել վեթինգին։ Ավելին՝ նամակի որոշակի հատվածներ, դիվանագիտական լեզվից թարգմանած, խիստ, շատ խիստ քննադատություն են նշանակում։ Խոսքը վերաբերում է այս հատվածին.
«Սակայն ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի հանձնաժողովը նաեւ հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, եւ հաշվի առնելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին եւ կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են»:
Եթե Փաշինյանի կիրառած միջոցներն իրավական համարեին, ինչո՞ւ պետք է հատուկ ընդգծեին բարեփոխումները բացառապես «իրավական միջոցներով» իրականացնելու հրամայականը, ինչո՞ւ պետք է երկու անգամ շեշտեին գործընթացը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը։
Այսպիսով, ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից