Քաղաքական

27.05.2019 18:15

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

ՀՅԴ պատվիրակությունը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, այսօր հյուրընկալվել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մոտ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ առաջիկայում մեր երկրում կայանալիք հայաստանյան «Մտքերի գագաթնաժողովին» (Summit of Minds), որը համախմբելու է աշխարհի հայտնի վերլուծական կենտրոնների, նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհառհչակ ընկերությունների ներկայացուցիչներին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ողջունել է այդ հեղինակավոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը: Նախագահ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել գագաթնաժողովի աշխատանքների և կազմակերպիչների հետ գործակցության հեռանկարների մասին:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է նախագահական մյուս նախաձեռնություններին, որոնք կոչված են նպաստել մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և այլ ոլորտներում աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության հաստատմանը:

Զրուցակիցները խոսել են նաեւ համահայկական օրակարգի տարբեր խնդիրների մասին: Նշվել է, որ բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն ուժեղ, զարգացած, պաշտպանված և օրենքներով առաջնորդվող երկիր կառուցելուն: Այդ համատեքստում կարևոր է համարվել խորը հարգանքը պետական ինստիտուտների հանդեպ:

Նշելով, որ երկրում դեռևս բազմաթիվ լուծելիք խնդիրներ և անելիքներ կան՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում: Միաժամանակ, նրանք համակարծիք են եղել, որ դրանք պետք է իրականացվեն հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել գործակցել համահայկական տարբեր ծրագրերի շուրջ:

Հ.Յ.Դ. Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։