Քաղաքական

27.05.2019 17:01

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն այսօր կժամանի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն այսօր կժամանի Հայաստան

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը այսօր կայցելի Հայաստան, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ի շարունակություն Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,-Aysor.am-ին ասաց Ա.Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ. հունվարի 1-ից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։