Քաղաքական

27.05.2019 15:40

Դատախազությունը չի բողոքարկի «5-րդ ալիք»-ի սեփականտիրոջը չկալանավորելու որոշումը

Դատախազությունը չի բողոքարկի «5-րդ ալիք»-ի սեփականտիրոջը չկալանավորելու որոշումը

ՀՀ դատախազությունը չի բողոքարկի «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին չկալանավորելու որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մայիսի 18֊ին որոշվել էր մերժել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու մասին ՔԿ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ գտնելով, որ հիմքեր չկան կարծելու, որ նա կարող է խուսափել քննությունից:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 13-ին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ նիստի ընթացքում, Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի դիմաց՝ «Ռոբի՛կ, սրիկա՛, Ռոբի՛կ մարդասպա՛ն» պաստառով։ Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից խլել եւ պատռել էին պաստառը, առաջացած վիճաբանության ընթացքում նաեւ ջրով լի շշով հարվածել նրա դեմքին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով մայիսի 17-ին Գասպարին ճանաչվել էր տուժող, եւ նույն օրը Արմեն Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258 հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։