Մեկնաբանություն

27.05.2019 14:50


Ո՞ւմ է ծառայում Արման Բաբաջանյանը

Ո՞ւմ է ծառայում Արման Բաբաջանյանը

Բանակից թռնելու համար դատված ու տնեցիների վրա ցուցմունք տված Արման Բաբաջանյանը քաղաքական ու լրատվական դաշտի թափառաշրջիկներից է:

Նա բազմաթիվ տերեր է ունեցել, թռել է մեկից, հայտնվել մեկ ուրիշի գրկում, հետո՝ տարած ու հետ բերածի պես վերադարձել, նորից թռել, ու այդպես շարունակ: Ու պատկերացրեք, որ այդ ընթացքում նա կայուն է պահել իրեն: Բաբաջանյանը կայուն ձևով աշխատել է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ:

Սկզբում նա դիրքավորվում էր որպես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից: Վերջինս նույնիսկ իր ելույթներից մեկում նշեց Բաբաջանյանի խմբագրած «Ժամանակ» թերթը որպես իր աջակից թերթ: Հետո Արմանը «քցեց» Լևոնին ու «երկխոսացվեց» այլ շրջանակների կողմից: Սրան այդ փուլում քսի էին տալիս իշխանության ընդդիմախոսների դեմ: Դա Բաբաջանյանի համար հա՛մ հաճելի էր կոմերցիոն տեսանկյունից, հա՛մ օգտակար մեր երկրի շահերի դեմ աշխատելու տեսանկյունից:

2017-ին սա աշխատում էր որպես իշխանական նախագիծ «Ելք» դաշինքի քարոզիչ ու ոչ պաշտոնական մամլո խոսնակ: Բայց հենց պառակտում մտավ դաշինք, պահեց «լուսավոր» Էդմոն Մարուքյանի կողմը: Քանզի վերջինս ներքաղաքական լարվածության փուլում պահում էր Բ26-ի կողմը:

Ուշագրավն այն է, որ սույն թափառաշրջիկ Արման Բաբաջանյանը 2018-ի ապրիլից առաջ կատաղի ձևով պայքարում էր Նիկոլ Փաշինյանի դեմ ու քարկոծում հեղափոխությունը: Հենց Նիկոլը դարձավ վարչապետ, Արմանը դարձավ հավատավոր հեղափոխական ու բոցաշունչ ելույթներ սկսեց ունենալ: Ասել է թե՝ «սալտո» տվեց 180 աստիճանով:

Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արմանը հայտնվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ու դարձավ պատգամավոր: «Կլասիկ» Էդմոն Մարուքյանն ու իր գլխավորած կուսակցության խմբակցությունները Երևանի ավագանիում և խորհրդարանում քննադատում են Փաշինյանի կառավարությանը, բայց նույն թիմի անդամ Արմանն իր «1in.am» կայքով ու «Ժամանակ» թերթով լրիվ այլ գծի ու խաղերի մեջ է: Դա երկու բան կարող է նշանակել՝

1. Արման Բաբաջանյանը սեփական խաղն է խաղում ու հաշվետու է իր իրական ղեկավարին, որն Էդմոն Մարուքյանը չէ, ինչը նշանակում է, որ վերջինս չի վերահսկում թափառաշրջիկին,

2. Արման Բաբաջանյանը «գժական» ու «թունդ» խաղեր է տալիս Մարուքյանի գիտությամբ:

Երկու տարբերակի դեպքում էլ Մարուքյանը պետք է հրապարակավ հստակություն մտցնի: Այլապես շան լափն, ի վերջո, իր գլխին է թափվելու:

Եթե Բաբաջանյանը «լուսավորի» դռան շունն է, ապա պետք է նրան ցուցում տալ, որ անկապ չհաչա: Իսկ եթե այդ թափառաշրջիկը անկախ հաչացող է, ապա Մարուքյանը պետք է տարանջատվի նրանից:

Մի խոսքով, պետք է հստակություն մտցնել այն հարցում, թե ո՞ւմ է ծառայում Արման Բաբաջանյանը, կամ ժողովրդական լեզվով ասած՝ ո՞ւմ շունն է նա:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը