Քաղաքական

27.05.2019 14:20

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Տարոն Մարգարյանի դիսերտացիայում գրագողության հետքեր չկան. Հովհաննես Հովհաննիսյան

Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովում քննարկվում է գրագողության հարցը: Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եղել. «Շահարկվում էր Տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեման: Մեզ ասում էին՝ ինչո՞ւ չեք անդրադառնում: Ասեմ, որ անդրադարձ եղել է, բայց, երբ աշխատանքի մեջ գրագողության հետքեր չկան, մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ, որքան էլ մենք ասենք, թե դա ուրիշ մարդ է գրել»:

Հովհաննիսյանը նշեց, որ կապ չունի, թե նախկին իշխանությունների օրոք է եղել, թե՝ այժմ. «Պետք է կանխել գրագողության բոլոր դեպքերը»:
Հովհաննիսյանը բոլոր բուհերի ղեկավարներին հորդորեց ներդնել հակապլագիատ գործիքներ. «Որոնք ուսանողին կսովորեցնեն չարտագրել և չգողանալ ուրիշի մտքերը»:

Պատգամավորը հիշեց, որ վերջերս մեկը շատ լավ խոսքեր էր ասել. «Գրագողությունը սկսում է ծնողներից, երբ ծնողը գրում է երեխայի փոխարեն շարադրություն՝ զրկելով երեխային քննական մտածելակերպից»: ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն էլ ժպիտով նշեց, որ ինքն է խոսքերի հեղինակը:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։