ԵՄ–ն աստիճանաբար կվերածվի տնտեսական փոխշահավետ համագործակցության գործիքի
Այն, ինչի մասին ես արդեն մի քանի տարի բարձրաձայնում էի, այսօր վերջապես միս ու արյուն ստացավ. Եվրոպայում ընտրություններում հաղթում են նացիոնալիստները: Ֆրանսիայում Մարին Լ՛Պենի կուսակցությունն է հաղթում, Իտալիայում Սալվինին է հաղթում, Ավստրիայում՝ Կուրցը, Բրիտանիայում՝ Ֆարաջը, Լեհաստանում նույնպես նացիոնալիստներն են հաղթում, Հունգարիայում նույնպես. Ուրբանի կուսակցությունը հաղթում է, Գերմանիայում նացիոնալիստները չեն հաղթում, սակայն անցած ընտրությունների համեմատ՝ իրենց դիրքերն ահագին ամրապնդում են, ու այդպես շարունակ, և սա դեռ սկիզբն է: Եվրախորհրդարանում այս ընտրությունների արդյունքում նացիոնալիստները մեծամասնություն կլինեն, որի հետևանքով ԵՄ-ն՝ որպես կառույց, կդադարի Եվրոպայում ազգային սուվերենություններն անհարկի սահմանափակելու քաղաքականությունը ու աստիճանաբար կվերածվի տնտեսական փոխշահավետ համագործակցության գործիքի, և դա լավ է: Ի դեպ, ամենաուրախալին Լ՛Պենի հաղթանակն է. նա եվրոպական ճանաչված քաղաքական գործիչներից միակն է, որ հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ հստակ հայտարարել է, որ Արցախը հայոց հող է. հուսանք, որ նա կդառնա Ֆրանսիայի հաջորդ նախագահը: Եվ որպես վերջաբան՝ ուզում եմ մեր վայ քաղաքագետներին ու քաղքենի մտավորականներին հիշեցնել, որ իրենք այլևս կոսմոպոլիտ զառանցանքներով մարդկանց գլուխները չարդուկեն ու մատնացույց չանեն Եվրոպային, թե տեսեք՝ առաջադեմ Եվրոպան կոսմոպոլիտ է, ո՛չ հարգելինե՛րս, դուք անցյալում եք մնացել. առաջադեմ Եվրոպան նացիոնալիստական է, իսկ ահա հետամնաց Եվրոպան՝ կոսմոպոլիտ:
ԵՄ–ն աստիճանաբար կվերածվի տնտեսական փոխշահավետ համագործակցության գործիքի
Այն, ինչի մասին ես արդեն մի քանի տարի բարձրաձայնում էի, այսօր վերջապես միս ու արյուն ստացավ. Եվրոպայում ընտրություններում հաղթում են նացիոնալիստները: Ֆրանսիայում Մարին Լ՛Պենի կուսակցությունն է հաղթում, Իտալիայում Սալվինին է հաղթում, Ավստրիայում՝ Կուրցը, Բրիտանիայում՝ Ֆարաջը, Լեհաստանում նույնպես նացիոնալիստներն են հաղթում, Հունգարիայում նույնպես. Ուրբանի կուսակցությունը հաղթում է, Գերմանիայում նացիոնալիստները չեն հաղթում, սակայն անցած ընտրությունների համեմատ՝ իրենց դիրքերն ահագին ամրապնդում են, ու այդպես շարունակ, և սա դեռ սկիզբն է: Եվրախորհրդարանում այս ընտրությունների արդյունքում նացիոնալիստները մեծամասնություն կլինեն, որի հետևանքով ԵՄ-ն՝ որպես կառույց, կդադարի Եվրոպայում ազգային սուվերենություններն անհարկի սահմանափակելու քաղաքականությունը ու աստիճանաբար կվերածվի տնտեսական փոխշահավետ համագործակցության գործիքի, և դա լավ է: Ի դեպ, ամենաուրախալին Լ՛Պենի հաղթանակն է. նա եվրոպական ճանաչված քաղաքական գործիչներից միակն է, որ հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ հստակ հայտարարել է, որ Արցախը հայոց հող է. հուսանք, որ նա կդառնա Ֆրանսիայի հաջորդ նախագահը:
Եվ որպես վերջաբան՝ ուզում եմ մեր վայ քաղաքագետներին ու քաղքենի մտավորականներին հիշեցնել, որ իրենք այլևս կոսմոպոլիտ զառանցանքներով մարդկանց գլուխները չարդուկեն ու մատնացույց չանեն Եվրոպային, թե տեսեք՝ առաջադեմ Եվրոպան կոսմոպոլիտ է, ո՛չ հարգելինե՛րս, դուք անցյալում եք մնացել. առաջադեմ Եվրոպան նացիոնալիստական է, իսկ ահա հետամնաց Եվրոպան՝ կոսմոպոլիտ:
Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից