Միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում՝ պետականամետություն
Տարածաշրջանային խնդրի լուծման համար նախատեսված սցենարը մեզ ոչ միայն շպրտեց աշխարհաքաղաքական հսկաների կռվի թատերաբեմի էպիկենտրոն, այլև նույն խնդրի հայանպաստ լուծման հնարավորությունից էլ բավականաչափ հեռացրեց մեզ, և այժմ միայն բացառիկ ողջախոհությունն ու շրջահայացությունը կարող է մեզ հնարավորինս քիչ կորուստներով դուրս բերել ստեղծված գլոբալ թնջուկից, միայն մեկ գաղափար պետք է թևածի Հայաստանում ու Արցախում, եթե ուզում ենք չքայքայվել էս պայքարում՝ պետականամետությունն է։
Ինձ թվում է՝ Երրորդ Աշխարհամարտի բնույթն է հեղափոխությունն ու հակահեղափոխությունը, իսկ տաք պատերազմը յուրօրինակ երասան ու մտրակ է «անհնազանդների» համար, մինչդեռ տիտաններից որն ավելի շատ պետություններ պտտի իր առանցքում շնորհիվ հեղափոխությունների, նա էլ գծելու է նոր աշխարհակարգը, որը դինամիկ զարգացող աշխարհում արդեն հնացել է չափազանց, հակառակ դեպքում ինչ չանի-չանի ներդրված հեղափոխությունը, կանի սանձազերծած պատերազմը։
Ինչ վերաբերում է անձերին, ապա նրանց ճնշող մեծամասնությունն արդի աշխարհում գործիչ կոչվող գործիք է միայն։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից