Երբ ՀՅԴ–ն հայտարարեց հանրահավաք կազմակերպելու մասին, Նիկոլ Փաշինյանն իր հունվեյբինական թևով նախաձեռնեց պատասխան հանրահավաք։
«Ժողովրդի» վարչապետը հակահանրահավաք նախաձեռնեց հետևյալ նպատակներով՝
1. ցույց տալ, որ իրեն կցված ու իրեն աջակցող նյու ջահելներն ավելի շատ մարդ կարող են հավաքել Ազատության հրապարակում, քան իրեն քննադատողները,
2. հունվեյբինների բերանով ասել այն, ինչ ինքը մտածում է, բայց ինչ–ինչ պատճառով չի կարող արտահայտվել կամ այդ դոզայով չի կարող արտահայտվել (Ռոբերտ Քոչարյանի դեմ վայրահաչոց, Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ սպառնալիքներ, Հանրային խորհրդի դեմ հարձակում, հակաղարաբաղցիական քարոզի խորացում, դատական իշխանության յուրացումը և անցումային տեռորը որպես բազմահազարանոց հավաքի մասնակից ժողովրդի ցանկություն ներկայացնել, ՀՅԴ–ին կծմծել և այլն),
3. ստուգել փողոց հավաքելու հնարավորությունը։
Բոլոր երեք կետերում էլ Նիկոլ Փաշինյանը երեկ տապալվեց։ Երեկվա 200–հոգանոցլակոտահավաքն ամբողջությամբ վարկաբեկեց «ժողովրդի» վարչապետին ու նրա նախաձեռնած արշավանքը դատարանների դեմ։
«Հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի և ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի» խորագրի ներքո անցկացվող խայտառակությունը Փաշինյանի հերթական հակապետական ակցիան էր։ Ու ինչքան էլ հիմա քայլարածները փորձեն տարանջատվել իրենց իսկ բուծած հունվեյբիններից, թե բա՝ մենք չենք «հուժկու» հանրահավաքի կազմակերպիչը, միևնույն է՝ ոչինչ դուրս չի գա։ Եթե իրենք չէին կազմակերպիչը, ապա ինչո՞ւ մինչ այդ չէին հայտարարում, որ իրենք կապ չունեն. չէ՞ որ այդ դուրսպրծուկները չէին էլ թաքցնում, թե ովքեր են և ինչ են ուզում։
Հանրահավաքի համար Փաշինյանենք նույնիսկ «թույն իդեա» էին մտածել՝ ՀՅԴ–ի դեղին քարտերին հակադրելով կարմիր քարտը, բայց դժգույն և խուլիգանական այդ միջոցառումը դեղին ու կարմիր դարձավ հենց կազմակերպիչների՝ քայլարածների համար։
Շատերին արդեն տեսանելի է, որ Նիկոլի հակասահմանադրական նախաձեռնությունները չեն ողջունվում ժողովրդի կողմից։ Ավելին՝ մերժվում են։ Ասել է թե՝ դատարանները մյուս կառույցների պես գրպանային դարձնելու և անցումային արդարադատության անվան տակ տոտալիտար ռեժիմ հաստատելու փաշինյանական քայլերը լեգիտիմ չեն, քանզի նրա կողմից առաջ քաշված լեգիտիմության միակ ցուցանիշ փողոցը նրանից երես է թեքել (եթե «Իմ քայլում» այդպես չեն կարծում, ապա թող հանրահավաք կազմակերպեն Հանրապետության հրապարակում և այդժամ կտեսնեն, թե ինչ է մնացել իրենց նախկին ֆոտոներից)։
Նիկոլը շատ լավ զգում է, որ փողոցը կորցնում է։ Զգում է և այդ իսկ պատճառով էլ շտապում է ու ագրեսիվանում։ Վախից է շտապում և ագրեսիվանում։ Բայց քանի որ վախը, շտապողականությունը և ագրեսիվությունը վատ խորհրդատուներ են, ուստի սխալը սխալի հետևից է անում։
Մի քանի օր առաջ Փաշինյանի հնչեցրած հակասահմանադրական կոչին ամբողջ հանրապետությունով 1.000–ից մի փոքր ավելի մարդ արձագանքեց։ Երեկվա խայտառակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լակոտիզմը մերժվում է հանրության կողմից։ Մերժվում է փաշիզմը։
Քաղաքական դաշտը հիմա մտնում է վակուումի փուլ։ Այդ փուլից հետո տարբեր ելքեր կան, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Նիկոլենք երեկ հսկայական ծախս էին արել։ 200–հոգանոց հավաքի համար թանկարժեք բեմ էր հավաքվել, թանկարժեք լուսային ու ձայնային տեխնիկա էր տեղադրվել։
Պարզ է, որ այդ գումարը հարթակի վրայի բոմժերը չէին վճարել։ Նրանց համար վճարել էին։ Բայց հունվեյբինները ստուգարքը չհանձնեցին։ Նիկոլենք այլ բան պետք է մտածեն։
Նիկոլ Փաշինյանի հունվեյբինների հանրահավաքը տապալվեց
Երբ ՀՅԴ–ն հայտարարեց հանրահավաք կազմակերպելու մասին, Նիկոլ Փաշինյանն իր հունվեյբինական թևով նախաձեռնեց պատասխան հանրահավաք։
«Ժողովրդի» վարչապետը հակահանրահավաք նախաձեռնեց հետևյալ նպատակներով՝
1. ցույց տալ, որ իրեն կցված ու իրեն աջակցող նյու ջահելներն ավելի շատ մարդ կարող են հավաքել Ազատության հրապարակում, քան իրեն քննադատողները,
2. հունվեյբինների բերանով ասել այն, ինչ ինքը մտածում է, բայց ինչ–ինչ պատճառով չի կարող արտահայտվել կամ այդ դոզայով չի կարող արտահայտվել (Ռոբերտ Քոչարյանի դեմ վայրահաչոց, Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ սպառնալիքներ, Հանրային խորհրդի դեմ հարձակում, հակաղարաբաղցիական քարոզի խորացում, դատական իշխանության յուրացումը և անցումային տեռորը որպես բազմահազարանոց հավաքի մասնակից ժողովրդի ցանկություն ներկայացնել, ՀՅԴ–ին կծմծել և այլն),
3. ստուգել փողոց հավաքելու հնարավորությունը։
Բոլոր երեք կետերում էլ Նիկոլ Փաշինյանը երեկ տապալվեց։ Երեկվա 200–հոգանոց լակոտահավաքն ամբողջությամբ վարկաբեկեց «ժողովրդի» վարչապետին ու նրա նախաձեռնած արշավանքը դատարանների դեմ։