Կարծիք

26.05.2019 12:15


Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որևէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին

Այն, որ Փաշինյանն ու իր «թավշյա» կառավարությունը ապաշնորհ են, անկարող, անկազմակերպ, իրավիճակին ոչ համարժեք, անկանխատեսելի, իրականությունից լրիվ կտրված եւ բացարձակ անպատասխանատու, նվազագույն պատկերացում չունեն` ինչ ասել է պետություն, պետականություն, ազգային շահ, իրենց անհավասարակշիռ եւ ուղղակի սադրիչ հայտարարություններով, գործողություններով սպառնալիքի տակ են դնում Հայաստանի եւ Արցախի բնականոն զարգացումը, անգամ բուն գոյատեւումը` այնքան ակնհայտ է, որ որեւէ մեկին արդեն չի էլ զարմացնում։
Զարմանալին այլ բան է։

Այդուհանդերձ, կառավարման համակարգում դեռ կան, մնացել են ադեկվատ մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աշխատել են «նախկին» թող որ թերի, ոչ այնքան արդյունավետ, բայց լավ թե վատ աշխատող պետական մարմիններում, ղեկավարել են այդ կառույցները եւ չեն կարող չհասկանալ` ինչ է տեղի ունենում «հեղափոխության» հերթական «երկրորդ` կարեւորագույն փուլի» անվան տակ։

Նույն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ինչո՞ւ չէ` ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, որ, Նիկոլի քմահաճույքներին տեղի տալով հանդերձ, դեռ չի հատել անմեղսունակության ռուբիկոնը։

Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ որեւէ կերպ չեն հակադրվում «թավշա» խելացնորության այս հաղթարշավին։ Պետության «ազատ անկման» այս ընթացքը հանդուրժում են, որ ի՞նչ անեն...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը