Կարծիք

26.05.2019 10:38


Մարդը մարդու համար դարձել է գայլ

Մարդը մարդու համար դարձել է գայլ

Եթե անգամ գործող դատական համակարգը մեր երկրում ներդրումներ ապահովելուն խոչնդոտող պատճառների շարքում է, ապա հաստատ ոչ առաջին պատճառն է:

Կան շատ ավելի խոր ու ազդեցիկ գործոններ:
Ո՞վ է ասել, որ ներդնելու ցանկություն ունեցողը նախապես չի հետաքրքրվում նաև սոցիալական միջավայրի վիճակով:

Մեկը ես, մեկ լումա անգամ չեմ ներդնի մի երկրում, որտեղ, բացի այն, որ իշխանության քաղաքական այլախոհներին սպառնում է ասֆալտներին փռվելու և պատերին ծեփռտվելու անխուսափելի հեռանկարը, այն, որ դատավորները բացահայտ և ուղղակի սպառնալիք են ստանում Հանրապետության հրապարակի կենտրոնից, դեռ մի բան էլ խոր թշնամանք և ատելություն կա հասարակության անդամների միջև։ Մարդը մարդու համար դարձել է գայլ...

Երբեք մարդը մարդուն այսքան չի ատել մեր երկրում, իշխանության և ընդդիմության երկրպագուներն այսքան ոխերիմ չեն եղել:

Ավելորդ եմ համարում ասել, թե ով է այս ամենի գլխավոր մեղավորը...
Մոռացեք որևէ դրական բան, քանի դեռ թշնամանքն է հասարակական կյանքի և մարդկային շփումների երկաթյա կանոնը...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը