Կարծիք

26.05.2019 09:40


Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Փաշինյանն էս մարդկանց վրա է հենվել

Փաշինյանն էս մարդկանց վրա հենվել է, երբ Մանվելին էր փռում ասֆալտին, երբ դատարանի դռներ էր փակում, երբ Էջմիածնում քաղաքապետ էր կարգում։ Ու հիմա լավ կլինի երեկվա իրենց արածների համար էլ պատասխանատվություն ստանձնի։ Ոչ թե քանի պետք են՝ Ժողովուրդ են, իսկ երբ խանգարում եմ սադրիչներ են, որոնք «կասկածելի» հավաքներ են կազմակերպում։

***

Ազատության հրապարակից Փաշինյանի աջակիցները մարդկանց գլուխը քարով ցխելու, սպանելու, ինքնադատաստանի կոչեր են հնչեցնում, և եթե իշխանությունները չեն կարողանում էս ջահելներին բերեն իրավական դաշտ, ապա թող գլխից ասեն, որ մարդիկ զինվեն։ Սա անթույլատրելի ճանապարհ է։

***

Բակո Սահակյանը իմ հավանած գործիչը չի, բայց Արցախի նախագահին ասել՝ «քարով գլուխդ կցխենք», անընդունելի է։ Իշխանությունները պետք է պատժեն այդ հայտարարությունը անողին։ Նույն կերպ դեմ կլինեմ, եթե մի անլվա էլ նույն բանը Նիկոլի մասին ասի։ Մենք Իրաք չենք, արա:

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը