Կարծիք

26.05.2019 08:45


Ձեր տաքացրած, փայփայած կադրերն են, հիմա հրաժարվում եք, որ ինչ

Ձեր տաքացրած, փայփայած կադրերն են, հիմա հրաժարվում եք, որ ինչ

Նիկոլենք հայտարարություն են տարածել, թե բա մենք կապ չունենք այսօրվա հանրահավաքի հետ, ու որ ««Իմ Քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր»։ Նենց են ասում, կարծես թե ժամանակին ոչ թե Նիկոլը, այլ մենք էինք գոռում՝ սրան-նրան ասֆալտին փռելու ու պատերով ցփխելու մասին։ Բայց ինչևէ, եթե այս անգամ ձեր լնգուլավազները չեն, չնայած, անկեղծ ասած, խիստ կասկածում եմ, բայց ինչևէ, բա այդ պարագայում տարեք, կատաղության դեմ մի հատ սրսկեք․․․

***

Այսօր Նիկոլենք ոտքի վրա հրաժարվեցին նրանցից, ովքեր Ազատության հրապարակում կոչ էին անում քարով ցփխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Բա եթե այս կյանքից հոգնածները ձեր հերոսները չեն, ապա ինչու երբ իրենք ժամանակին ձվերով ջարդում էին գեներալ Մանվելի փաստաբանի մեքենան, այդ կապակցությամբ համապատասխան քրեական գործ չհարուցվեց ու սրանց էլ մեղադրանք չառաջադրվեց, երբ քրեական օրենսգրքում առկա է փաստաբանի նկատմամբ նրա մասնագիտական գործունեության խոչընդոտելու մասին համապատասխան հոդված։ Ձեր տաքացրած, փայփայած կադրերն են, հիմա հրաժարվում եք, որ ինչ...

***

Ոնց հասկանում եմ, ըստ հերթականության՝ Նիկոլենք սկզբից կհրաժարվեն Լեյլա տատուց, հետո Աբաջյանի կեղծ պապուց, հետո Իռայից եւ իր մարդուց, հետո ոստիկան Աշոտի տատուց, նախավերջում դժվարնյաժկա Չալոյից, իսկ ամենավերջում էլ իրենց իշխանության բերած ժողովրդից։ Չեմ բացառում, որ մի հատ էլ մուննաթ գան, թե բա ձեզ ով էր խնդրում ճանապարհ փակել ու մեզ իշխանության բերել...

***

Սկզբում Նիկոլը հայտարարեց, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատրաստվում են հրահրել պատերազմ, հանձնել հողեր ու այդ ամենը բարդել իր վրա, հետո իր տղային տեղափոխեց Արցախից Հայաստան ծառայելու, իսկ այսօր էլ իր կողմնակիցը Ազատության հրապարակում սպառնում էր «քարով ցխել» Արցախի նախագահի գլուխը։ Ինչպես կհարցներ դասականը՝ совпадение?...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

61120247_2223456577730072_5580075052025511936_n

Այս խորագրի վերջին նյութերը