Կարծիք

25.05.2019 16:42


Ի՜նչ անհամբերն են, չէ՞, էս քայլարածները

Ի՜նչ անհամբերն են, չէ՞, էս քայլարածները

Խելք ունենային` իրենց թրի տակով չանցած դատավորներին «վեթինգելու» մասին հայտարարելուց անմիջապես հետո չէին հարձակվի Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանքից ազատած Ալեքսանդր Ազարյանի վրա. մի քիչ դադար կտային, խորը շունչ կքաշեին, ոտքը կախ կգցեին` ձեւ կանեին, թե վեթինգ ասածը միայն անցանկալի անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար չեն հորինել` դրանով ավելի «գլոբալ» հարց են փորձում լուծել։

Բայց ո՜չ, ինչո՞ւ «ձեւականությունների» հետեւից ընկնել. ասված է` արված է։

Պարոն Ազարյանի կենսագրության եւ մասնագիտական գործունեության էջերը փորփրել են, փորփրել, եւ իրենց արեւին` չտեսնված, չլսված վախենալու «կոմպրոմատ» են գտել վրան. «բացահայտել» են, որ 160 էջանոց թեկնածուական իր ատենախոսության «մի մասը» իբր արտագրել է։ Եվ դեռ մի բան էլ որոշել են դարձնել դա, ոչ ավել, ոչ պակաս` Ազգային ժողովի քննարկման առարկա։ Գուցե խորհրդարանական մի ժամանակավոր հանձնաժողով էլ էդ հարցով ստեղծեն (գործ տվողի դերում հանդես է եկել բախտի բերմամբ, թե պատահմամբ ԲՈՀ նախագահի աթոռին հայտնված Սմբատ Գոգյանը։ Երեւի անգործ է մնացել` չգիտի ինչով զբաղվի)...

Այնքան բութ են, որ չեն էլ հասկացել, որ դրանով ընդամենը ծառայություն են մատուցում նույն Ալեքսանդր Ազարյանին. պատկերացնո՞ւմ եք` ի՜նչ արդար, թափանցիկ է աշխատել, որ ասեղով փնտրել են եւ ավելի մեծ «կրիմինալ» չեն գտել, քան այն, ինչ մի լավ տնտղելու դեպքում կարող են գտնել մինչեւ հիմա տարբեր մասնագիտությունների գծով պաշտպանված գրեթե բոլոր ատենախոսական թեզերի մեջ։

Ի՜նչ կարող ես անել` այսպիսին է նիկոլական «նոր Հայաստանը»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը