Կարծիք

25.05.2019 13:58


«Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան

«Հայկական ժամանակի» խմբագրության վերածված երկիր Հայաստան

Նիկոլ Փաշինյանն իր լրագրող աշխատած տարիներին ոչ միայն օգտվում էր տարբեր իշխանավորների հովանավորչությունից (բարևներ Վանո Սիրադեղյանից մինչև Սերժ Սարգսյան (ինչպես ասաց վերջերս Արմեն Աշոտյանը, Նիկոլը ՀՀԿ-ի համար ընդդիմություն էր աշխատում)), այլ նաև կարևոր հարցերը թողած զբաղված էր բամբասանքներ տարածելով, երկրի ներսում ատելություն քարոզելով, իրեն երբեք տենց մանր-մունր հարցեր, ինչպիսիք են Արցախի ճակատագիրը, Ցեղասպանության ճանաչումը, երկրի արտաքին քաղաքականության վեկտորի հավասարակշռվածությունն երբեք չեն հետաքրքրել:

Նա իր թերթը վերածել էր «Թուք ու մուր» պարբերականի, և հիմա նա գալով իշխանության՝ պետական փողերն օգտագործելով «Հայկական ժամանակի» stuff-ն ընդլայնել է և դրա մեջ ընդգրկել է ԱԺ-ի բոլոր 88 իմքայլական ձրիակերներին: Եւ ինչպես նախկինում ՀԺ-ն Արցախի տեղը չգիտեր ու դրա փոխարեն զբաղված էր մարդկանց «սպիտակեղենը լրանալով» այդպես էլ հիմա Ազգային ժողովը, օրինակ, լայաղ չի անում հավաքվել և արտահերթ նիստում քննարկել Նիկոլ Փաշինյանի կոչը՝ արգելափակել դատարանների դռները, բայց, ահա, սրանք ուզում են ԱԺ-ի հանձնաժողովի արտահերթ նիստ հավաքվեն և արտահերթ նիստով քննարկել, օրինակ, դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության թեման:

Ես չեմ զարմանա, եթե սրանք վաղը մյուս օրը սկսեն ԱԺ արտահերթ նիստով քննարկեն թե ՀՅԴ-ին որտեղից էր միտինգի համար «դինամիկ» բերել:

Իմ տպավորությամբ, Հայաստանում իշխանության են եկել ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ թիմ, այլ նաև ոչ ադեկվատ թիմը իր համապատասխան ղեկավարով: Սրանք մեզ դեպի լուրջ ներքաղաքական բախումներ են տանում, որից կարող են օգտվել մեր թշնամիները: Արդեն հիմա կարող եմ վստահաբար ասել, որ սրա պատասխան տալու ժամանակը մոտենում է և թող ոչ մեկ կրկնելով ՀՀԿ-ի սխալը չկարծի թե հավերժ է մնալու իշխանության և հավերժ ստի և կեղծիքի մեջ թաղի մեր իշխանությունը:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը