Ոմանք եթե կհիշեն, ես հենց ամենասկզբից էլ դեմ եմ եղել անցումային արդարադատությանը: Իշխանափոխությունից հետո, հենց որ այդ ուղղությամբ մտքեր հնչեցին, ես իմ բացասական կարծիքը հայտնեցի: Հիմա, իհարկե, նորից իմ կարծիքին եմ մնում, բայց դա չի նշանակում, որ դեմ եմ դատական համակարգի բարեփախմանը: Բարեփոխումներին, իհարկե, կողմ եմ, սակայն ասեմ ձեզ, որ բարեփոխումը անցումային արդարադատությունը չի. դրանք տարբեր բաներ են, սակայն հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ գրել: Հիմա ուզում եմ անդրադառնալ մեր իշխանությունների բուն նպատակներին, որոնք, այսպես կոչված, անցումային արդարադատություն ներդնելու միջոցով ցանկանում են վերջնականպես զրկել դատական իշխանություններին անկախ լինելու ամենաչնչին հնարավորությունից անգամ. սա միահեծան բռնատիրություն ձևավորելու հերթական փուլն է, ու ոմանց կոչ եմ անում, որ անհիմն ու անհեթեթ հույսեր չտածեն, թե շուտով ավելի կայացած արդարադատություն ենք ունենալու: Շուտով դասական բռնատիրություն ենք ունենալու, երբ մեկ մարդը ամբողջությամբ ուզուրպացնելու է իշխանությունը, և այդ «վեթթինգ» կոչվածի անվան տակ իրականացնելու է դատավորների զտման պրոցեսը. այն դատավորները, որոնք անկախ գործելու նույնիսկ չնչին հավակնություններ կունենան, կընկնեն այդ զտման մամլիչի տակ ու կհեռացվեն համակարգից, իսկ այն դատավորները, որոնք պատրաստակամ կլինեն ամբողջովին ենթարկվել քաղաքական իշխանությանը, կհայտարարվեն մաքուր և կմնան համակարգում. ահա ընդամենը սա է տեղի ունենալու, հարգելինե՛րս:
Բարեփոխումն անցումային արդարադատությունը չի

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից