Այսինքն, եթե Արցախում պատերազմն ավարտվի, հայաստանցի երիտասարդներն էլ չպիտի՞ ծառայեն այնտեղ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է եվրասիական մեդիա ֆորումին, որի ժամանակ քննարկմանը ներկա ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե «Դուք խաղաղության մասին եք խոսում, մինչդեռ ձեր որդին ծառայում է Արցախի սահմանին, իսկ վարչապետ Փաշինյանն Արցախում շուրջպար է բռնում», Աննա Հակոբյանը պատասխանել է՝ «Այո՛, Արցախում պատերազմը չի ավարտվել, և հենց դա է պատճառը, որ այսօր իմ որդին ծառայում է Արցախում՝ սահմանին։ Սակայն ես այստեղ եմ խաղաղություն տարածելու»: Այսինքն, ի՞նչ է ստացվում, եթե Արցախում պատերազմը վերջնականապես ավարտվի, ու խաղաղություն հաստատվի, ապա, ըստ այդ տրամաբանության, հայաստանցի երիտասարդները էլ չպիտի՞ ծառայեն այնտեղ, ասենք, օրինակ, Լոռիում կծառայեն, Արարատում կծառայեն, Գեղարքունիքում ու մեր հայրենիքի այլ վայրերում կծառայեն, բայց Արցախում՝ ո՞չ. հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ. միգուցե ոմանք Արցախում պատերազմի ավարտ ասելով հասկանում են Արցախը Ադրբեջանի կազմում նորից ընդգրկվե՞լը, այլապես ինչո՞ւ պիտի խաղաղության հաստատումից հետո մեր երիտասարդները չծառայեն այնտեղ:
Այսինքն, եթե Արցախում պատերազմն ավարտվի, հայաստանցի երիտասարդներն էլ չպիտի՞ ծառայեն այնտեղ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է եվրասիական մեդիա ֆորումին, որի ժամանակ քննարկմանը ներկա ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե «Դուք խաղաղության մասին եք խոսում, մինչդեռ ձեր որդին ծառայում է Արցախի սահմանին, իսկ վարչապետ Փաշինյանն Արցախում շուրջպար է բռնում», Աննա Հակոբյանը պատասխանել է՝ «Այո՛, Արցախում պատերազմը չի ավարտվել, և հենց դա է պատճառը, որ այսօր իմ որդին ծառայում է Արցախում՝ սահմանին։ Սակայն ես այստեղ եմ խաղաղություն տարածելու»:
Այսինքն, ի՞նչ է ստացվում, եթե Արցախում պատերազմը վերջնականապես ավարտվի, ու խաղաղություն հաստատվի, ապա, ըստ այդ տրամաբանության, հայաստանցի երիտասարդները էլ չպիտի՞ ծառայեն այնտեղ, ասենք, օրինակ, Լոռիում կծառայեն, Արարատում կծառայեն, Գեղարքունիքում ու մեր հայրենիքի այլ վայրերում կծառայեն, բայց Արցախում՝ ո՞չ. հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ. միգուցե ոմանք Արցախում պատերազմի ավարտ ասելով հասկանում են Արցախը Ադրբեջանի կազմում նորից ընդգրկվե՞լը, այլապես ինչո՞ւ պիտի խաղաղության հաստատումից հետո մեր երիտասարդները չծառայեն այնտեղ:
Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից