Կարծիք

25.05.2019 12:09


Դատարանները «խելոքացնելու» ավելի քիչ վտանգավոր տարբերակ չկա՞ր

Դատարանները «խելոքացնելու» ավելի քիչ վտանգավոր տարբերակ չկա՞ր

Մի միամիտ հարց ունեմ բոլոր այն մասնագետներին, ովքեր դատական համակարգի բարեփախման՝ առկա գործիքակազմի ու քաղաքական կամքի փոխարեն կողմնակից են տարատեսակ չկայացած պետություններում կիրառված կամ քաղաքացիական պատերազմներ, հազարավոր զոհեր, տարիների ռեպրեսիաներ ապրած երկրներում (որտեղ պետական ապարատն արդեն գրեթե չի գործել) կիրառված անցումային արդարադատությանը, կամ ինչպես արդեն պարզ է դառնում, Ալբանիայում կիրառված (թե ինչ հաջողությամբ, դա ավելի երկար ներկայացնելու հարց է) վեթինգի մոդելին։
Հարգելինե՛րս, սահմանադրական կամ օրենսդրական փոփոխություններով վեթինգի մեկնարկից հետո դատարաններում գտնվող բոլոր գործերով, օրինակ, ամբաստանյալները, տուժողները, հայցվորները, պատասխանողները կարող են իրավունքի ուժով միջնորդել կասեցնել իրենց գործերը՝ ցանկանալով, որ իրենց գործերը քննի վեթինգված (աշխարհի ամենավեթինգված) դատարանը։ Կամ այլ տարբերակ` վեթինգի գործընթացից օրեր, ամիսներ, տարիներ ու տասնամյակներ առաջ կայացված ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերից դժգոհ կողմերը դիմում ու խնդրում են վերանայել այդ բոլոր գործերը, քանի որ համոզված են, որ իրենք էլ ունեն իրավունք, որ իրենց հարցով արդարադատություն իրականացնի ոչ թե «ռեժիմի» դատարանն, այլ «վեթինգված»-ը։ Այս իրավիճակի մասին որևէ մեկը մտածե՞լ է։
Հ.Գ. Անցանկալի որոշումից զայրացած դատարանները «խելոքացնելու» այլ, ավելի քիչ վտանգավոր տարբերակ չկա՞ր։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը