Այդքան վատ չէ, ինչքան թվում է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Լևոն Քոչարյանը Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է, ՀՀ երկրորդ նախագահի որդին ու հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսինը։ Նա զբաղվում է Հայաստանում այդ սպորտաձևի զարգացմամբ։
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանն Արսեն Հայթյանի հեղինակային «ԲառCode» հաղորդաշարի շրջանակում պատմել է այս սպորտաձևում գրանցված հաջողությունների, Դեն Բիլզերյանի հետ ծանոթության և իր ու Սիրուշոյի ընտանեկան կյանքի մասին։ Խոստովանում է, որ հայտնի արտիստի հետ ամուսնությունն այնքան վատ չի, որքան կարող է թվալ։
«Հաճախ համատեղում ենք ընտանեկան կյանքն, աշխատանքն ու հանգիստը։ Սիրուշոյի համար առաջին տեղում ընտանիքն է, երեխաները։ Ես հպարտանում եմ իր գործունեությամբ ու լավ եմ ինձ զգում»,–նշեց նա։
Լևոնը նաև պատմել է Դեն Բիլզերյանի հետ ծանոթության մանրամասներն ու ներկայացրել վերջինիս` Արցախից ստացած տպավորությունները։