Քաղաքական

24.05.2019 15:35

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

«Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում». Արփինե Հովհաննիսյան

Արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով ԱԺ լսումներին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։

Խորհրդարանական լսումների ձևաչափը ինքնին ենթադրում է բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքների հաշվառմամբ գնահատականի ձևավորում, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հայտարարությունները, առանց համապատասխան օրենսդրական փոփոխություննեների անցումային արդարադատության գործիքների կիրառման մեկնարկի կոչերը, միայն անցումային արդարադատությանը խիստ ջատագով փորձագետների հրավիրումը վկայում են, որ նշված ինստիտուտի վերաբերյալ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում։

Ուստի «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը համարում է, որ լսումները կրում են զուտ ձևական բնույթ և միտված են պատրանք ստեղծելուն, որ այդչափ կարևոր ինստիտուտի ներդրումը իրականացվում է ներառականության և թափանցիկության պայմաններում։

Ստեղծված իրավիճակում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը չի մասնակցելու խորհրդարանական լսումներին՝ միևնույն ժամանակ չդադարելով տարբեր հարթակներով ներկայացնել ամբողջական, մասնագիտական տեղեկատվություն անցումային արդարադատության իրականցման բոլոր հնարավոր ռիսկերի և վտանգների մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։