Կարծիք

24.05.2019 14:40


Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ

Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ

Փողոցը մեկ տարի առաջ կարևորագույն դեր խաղաց իշխանությանը տիրանալու գործում, սակայն իր ակտուալությունն օր օրի կորցնում է։ Քաղաքական դաշտում ֆունդամենտալ փոփոխությունների կարիք է զգացվում, և ներկայիս քաղաքական իշխանությունը դրան պատրաստ չէ։
Այստեղ պետք է հաշվի առնենք, որ իշխանությունն այժմ պատկանում է քաղաքական, մասնագիտական, կառավարական գիտելիքներից, հմտություններից զուրկ թիմի։
Փողոցը՝ որպես քաղաքական գործոն, անկախ ազդող տարաբնույթ գործոններից, դանդաղ, բայց կայուն տեմպերով կորցնելու է իր ազդեցությունը։
Պատճառը շատ հստակ է. պետական ինտիտուտներում և գործընթացներում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք սակայն այսօր նկատելի չեն։ Այս ամենը արտացոլվեց վարչապետի իրականացրած վերջին ակցիայում՝ քաղաքացիների սակավությամբ և նվազ ակտիվությամբ։
Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ի երեկվա հանրահավաքին, ապա արդեն նկատում ենք, որ փողոցի մենաշնորհը կոտրվեց։

Հետևապես, երբ քաղաքական գործընթացներում տեսնում են զուտ կենացային մակարդակի դրսևորումներ, ապա մենք գործ ունենք քաղաքականապես անկարողունակ իշխանության հետ, որից անիմաստ է ակնկալել որևէ փոփոխություն դեպի դրականը։

Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը