Երկու օր առաջ նախաձեռնած ՀՅԴ–ի՝ «Լրջացե՛ք» կոչի ներքո անցկացվող հրատապ հանրահավաքը մարդաշատ էր։ Մարդաշատությունն, իհարկե, հարաբերական հասկացություն է։ Տվյալ դեպքում հանրահավաքը մարդաշատ կարելի է համարել, քանզի մի քանի անգամ ավելի շատ մարդ էր եկել Ազատության հրապարակ, քան Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչով երկուշաբթի օրը հավաքվել էին դատարանների մոտ ամբողջ հանրապետության մասշտաբով։ Նիկոլի կոչով հավաքվել էին 1000–ից մի փոքր ավելի։ Իսկ հանրահավաքում այդ հազարը մի քանիսով բազմապատկած էր։
Դատելով ամենից՝ Փաշինյանին նյարդայնացրել էր ՀՅԴ–ի հանրահավաքը։ Պատահական չէ, որ սորոսամերձ և նիկոլամերձ լրատվամիջոցները այնպիսի ֆոտոներ էին տարածում հանրահավաքից, որ ցույց տային, թե իբր մի 100-200 մարդ էր եկել։ Եթե իշխանական քարոզչամեքենայի հույսը այդօրինակ էժանագին մանիպուլյացիաներն են, ապա դա նշանակում է, որ Փաշինյանն, իրոք, նյարդայնացած է։
Այն, ինչ անում են իշխանամերձ քարոզչագործիքները, համապատասխան սրտի անհամապատասխան մխիթարանք է։ Նախկինում էլ էին նման տեխնոլոգիաների դիմում, թե իբր շատ մարդ չկա հավաքված և այլն։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը, Նիկոլն ամենալավը գիտի։ Այնպես որ կառավարության համար առաջին հրապարակային զանգը հնչեց։ Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս է անցել։
Փաշինյանի վարկանիշը ոչ թե անկում է ապրում, այլ գահավիժում է, ինչը բնական է։ Արհեստական ու շատ արագ վերելքը նույնանման վայրէջք է ապահովում։
Ինչ մնում է հանրահավաքին, ապա այն նախևառաջ կոտրեց տարածված կարծրատիպը, թե իբր միայն Նիկոլը կարող է ժողովուրդ հավաքել ու ժողովրդի անունից խոսել։ Հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ Նիկոլի «փողոցային» մենաշնորհը կոտրվեց։ Եվ սա դեռ սկիզբն է։ Ինչքան Նիկոլը շատ սխալներ թույլ տա, այնքան այլընտրանքային փողոցն ու լսարանը մեծանալու են։
ՀՅԴ–ի հանրահավաքին եկողները բազմաշերտ էին։ Սա այն դեպքն էր, երբ կարևոր էր ոչ թե հանրահավաքում հնչած ելույթների բովանդակությունը, այլ մարդաշատ հանրահավաքի կայացման փաստը, քանզի այն զրկում է Փաշինյանին բոլորի ու ամենքի անունից խոսելու հնարավորությունից։
Մարդաշատությունը ներկայիս քաղաքական «բրենդն» է, որից զրկված է Փաշինյանը։ Նա հիմա եթե ուզի էլ, անգամ վարչական լծակներով չի կարող ստանալ Հանրապետության հրապարակի այն պատկերը, որը կար նախորդ տարի։ «Ժողովրդի» վարչապետը դա գիտի կամ զգում է, դրա համար էլ ընկած է սրճարանները, բայց արդեն իր հետ գլխապատառ սելֆի անողների բանակներ չկան։ Մնացել են ինքն ու «ախռանան»։ Վերջինս, ըստ ամենայնի, օրերն է հաշվում, թե երբ պետք է ազատվի այդ էքսցենտրիկ անձնավորության քմահաճույքները կատարելուց։
Պետրոս Ալեքսանյան
Հ.Գ.։ ՀՅԴ–ն դեղին քարտ ցույց տվեց կառավարությանը։ Դեղին քարտի գաղափարը վատը չէ։ Հատկապես երբ դա հնչեցվում է կարմիր դրոշով ուժի կողմից։
Ի՞նչ ցույց տվեց ՀՅԴ–ի հանրահավաքը (ֆոտոշարք)