Կարծիք

23.05.2019 20:45


Միայն 4 ընկերություն է 1 մլրդ դրամից ավելի շահութահարկ մուծել

Միայն 4 ընկերություն է 1 մլրդ դրամից ավելի շահութահարկ մուծել

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը 2018-ի առաջին եռամսյակի տվյալներով։

Հետաքրքիր է, որ միայն 4 ընկերություն է 1 մլրդ դրամից ավելի շահութահարկ մուծել։ Շահութահարկը տնտեսվարողների եկամուտների հանրագումարն է (դրույքաչափը, եթե չեմ սխալվում 20 տոկոս է)։

Լայն իմաստով կարելի է ասել՝ մեծ շահութահարկ մուծողները ամենաարդյունավետ տնտեսավարողներն են։ 1․456 մլրդ դրամ շահութահարկ մուծել է Գրանտ Տոբակո, 1․215 մլրդ դրամ՝ ԱԷԿ-ը, 1․168 մլրդ՝ Սպայկան, 1․027 մլրդ դրամ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Սա առանձին ու լուրջ վերլուծության թեմա է։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը