Քաղաքական

23.05.2019 20:05

«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Մեռնեմ օրենքին». Ռուբեն Սահակյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին

«Ինձ համար նման սցենարը սպասելի էր, այսօր վերջին օրն էր, նա այլևս իրավունք չուներ որոշում կայացնելու։ Նա պարտավոր էր 15 օրվա ընթացքում որոշում կայացնել։ Ասում են, թե ինչո՞ւ արագ քննեց ու բաց թողեց, նա պարտավոր էր քննել, որովհետև մայիսի 19-ին լրանում էր կալանքի ժամկետը, եթե չքններ, ապա Ռոբերտ Քոչարյանն ինքնըստինքյան պետք է դուրս գար կալանքից»,-այսօր Հայ Հեղափոխակական դաշնակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշմանը։

«Ինձ համար նման սցենարը սպասելի էր, այսօր վերջին օրն էր, նա այլևս իրավունք չուներ որոշում կայացնելու։ Նա պարտավոր էր 15 օրվա ընթացքում որոշում կայացնել։ Ասում են, թե ինչո՞ւ արագ քննեց ու բաց թողեց, նա պարտավոր էր քննել, որովհետև մայիսի 19-ին լրանում էր կալանքի ժամկետը, եթե չքններ, ապա Ռոբերտ Քոչարյանն ինքնըստինքյան պետք է դուրս գար կալանքից»,-այսօր Հայ Հեղափոխակական դաշնակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը՝անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշմանը։

Նրան զայրացրել են այն մեկնաբանությունները, որ Քոչարյանի գործը շուտ են քննել:

«Սա ի՞նչ տրամաբանություն է, թե որոշ իրավաբանների մոտ այլևս տրամաբանություն չկա։ Մեռնեմ օրենքին, դատավորը միանշանակ գործել է օրենքի շրջանակներում»,-շեշտեց փաստաբանը։

Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ Ռուբեն Սահակյանն ասաց, որ եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, եթե նրանք իրենց միջից պետք է ստեղծեն հանձնաժողովներ՝ առանց իրենց ներգրավելու, ապա արդեն պատկերացնում է, թե ինչ կլինի։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։