Կարծիք

23.05.2019 16:05


Բա ո՞ւր մնացին նոր քաղաքական մշակույթ ձևավորելը, ժողովրդավարություն կառուցելը

Բա ո՞ւր մնացին նոր քաղաքական մշակույթ ձևավորելը, ժողովրդավարություն կառուցելը

Գործող իշխանությունները ոչ հասկացան՝ ընդդիմությունն ինչ է, ոչ հասկացան՝ ժողովրդավարությունը ինչ է, օրենքը ինչի համար է, Հայաստանն ինչու էին փոխել, հեղափոխության նպատակները որոնք էին, Ազգային ժողովն ինչի համար է:

Ազգային ժողովում մեծամասնություն վերցրեցին, մտածեցին՝ դե լավ, եկեք նաև ՀՀԿ-ի գործելաոճն էլ մեր հագով անենք:

Ու.... տապալեցին Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները կաթվածահար անելու կոչի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» կողմից նախաձեռնված քննարկումը:

Տապալեցին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն տապալեց, օրինակ, ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումները քննարկելու նպատակով հրավիրված արտահերթ նիստը, կամ ԲՀԿ-ի կողմից նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումները, կամ գազի գնի հետ կապված նիստը:

Բա ո՞ւր մնացին իրար հարգելը, ընդդիմության ձայնը լսելի դարձնելը, նոր քաղաքական մշակույթ ձևավորելը, ժողովրդավարություն կառուցելը:

Երևի 2018 թվականում մնաց այդ ամենը:

Նինա Մարգարյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը