Կարծիք

23.05.2019 13:30


Վախկոտ դատավորն անհուսալի արդարադատ է

Վախկոտ դատավորն անհուսալի արդարադատ է

Կոչս օրինապահ դատավորներին...

Եթե որևէ դատավոր սին աղմուկի կամ անդեմ հորդորի արդյունքում պետք է դիմում ներկայացնի աշխատանքից ազատվելու վերաբերյալ, ուրեմն նա իսկապես արժանի չէ իր պաշտոնին:
Այդպիսի հայտարարություններից անմիջապես ընկճվող ու նահանջող մարդն արդյոք ի վիճակի՞ է օբյեկտիվորեն պաշտպանել այլոց իրավունքները... Իհարկե, ոչ...
Վախկոտ դատավորն անհուսալի արդարադատ է...
Կոչ եմ անում չտրվել որևէ ազդեցության և շարունակել աշխատել օրենքի տառին համապատասխան...
Հլը տեսնենք՝ ոնց են ազատվելու ձեզնից... Հա, և ամենակարևորը՝ ումո՞վ են համալրելու ձեր թափուր հաստիքները՝ ո՞ր մարշրուտով քայլածներով...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը